Լուսաղբյուր համայնքի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով շուրջ 16.3մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Լուսաղբյուր համայնքի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով շուրջ 16.3մլն դրամի չափով հափշտակություն կատարելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

20:14 02.10.2019

Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ հողօգտագործողներին աջակցելու պետական նշված ծրագրերի շրջանակներում 2012-2014թթ. ընթացքում Լուսաղբյուր համայնքին հատկացվել է ընդհանուր 9.8մլն դրամ արժողությամբ 61.350 կիլոգրամ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացու, իսկ 2015թ. ընթացքում՝ 10.8մլն դրամ արժողությամբ 90.100 կգ ազոտական պարարտանյութ: Սակայն համայնքի ղեկավար՝ ներկայումս հանգուցյալ Մ. Խ.-ն ստացած պարարտանյութի և ցորենի սերմացուի մի մասը բնակիչներին չէր հատկացրել, իսկ հատկացվածի դիմաց բնակիչների վճարած գումարների մի մասը չէր փոխանցել համապատասխան կազմակերպությունների առանձնացված հաշվեհամարին: Փոխարենը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակվել էր առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 16.3մլն ՀՀ դրամ արժողությամբ պարարտանյութը և աշնա¬նա¬ցան ցո¬րե¬նի սերմացուն, ինչպես նաև դրանց մի մասի դիմաց վճարված գումարը:

Մ. Խ.-ի մահվամբ պայմանավորված՝ հնարավոր չէր եղել քրեական հետապնդում հարուցել: Սակայն դատախազական արդյունավետ հսկողության ներքո ձեռնարկված մեծածավալ  քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ համայնքապետի մահվանից հետո, Լուսաղբյուր համայնքի ղեկավար ընտրված Ա. Հ.-ն, տեղեկացված լինելով դեռևս 2015թ. ընթացքում պարարտանյութեր գնած կամ ստացած շահառուների ցուցակներում ձևական անձանց վերաբերյալ տեղեկություններ ներառված լինելու և նույն ցուցակներում ինչպես իր, այնպես էլ իր մերձավոր ազգականների՝ եղբայրների, հորեղբոր, մոր, կնոջ, եղբոր կնոջ ընդգրկված լինելու հանգամանքի մասին, առանձնապես խոշոր չափերի պարարտանյութի և աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու, իր և իր մերձավորների գույքային կամ նյութական այլ պատասխանատվությունից զերծ պահելու շահադիտական դրդումներից ելնելով, 2017թ. համայնքապետարանի 2 աշխատակիցների օժանդակությամբ կազմել է համայնքի ազոտական պարարտանյութ և աշնանացան ցորենի սերմացու ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ: Դրանցում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ և ցորենի սերմացու ստանալու, դրանց դիմաց վճարումներ չկատարելու, պարարտանյութի ու աշնանացան ցորենի սերմացուի գծով պարտքեր ունենալու, ինչպես նաև պարարտանյութի շահառու չհանդիսացող մտացածին անձանց կամ նախկին ցուցակում ընդգրկված շահառուների անվամբ հատկացված պարարտանյութի քանակի վերաբերյալ:  Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզպետարան, որի հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ներվել է Լուսաղբյուր համայնքին հատկացված 7.9մլն ՀՀ դրամ գումարի ազոտական պարարտանյութի և 8.4մլն ՀՀ դրամ գումարի աշնանացան ցորենի սերմացուի պարտավորություն¬ները: Այդ կերպ խաբեության եղանակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։

Նկարագրված արարքները կատարելու համար Լուսաղբյուր համայնքի ղեկավար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի   1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեա¬կան օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի վերոնշյալ երկու աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38,314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը  և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

17:50 11.07.2025

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է […] ...

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

17:45 11.07.2025

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաեւ ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք […] ...

Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

17:40 11.07.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։ Ողջունելով հավաքի […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

17:35 11.07.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային […] ...

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

17:00 11.07.2025

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն […] ...

Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչին

16:50 11.07.2025

Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին: Այս մասին հայտնել է FOX հեռուստաընկերության լրագրող Էդվարդ Լոուրենսը սոցիալական ցանցերում։ Ըստ նրա՝ Թրամփը նաև հայտարարել է, որ անձամբ կհանձնի մրցանակը հաղթող թիմին։ Այս տարվա մարտին Սպիտակ տանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Թրամփին հրավիրել էր ներկա լինելու եզրափակչին։ […] ...

BACK_TO_TOP