14:57 03.10.2019
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ հանդուրժողականության կոչ անելով:
«Ես աշխարհում «յան» ազգանունով թշնամի չունեմ։ Ունեմ քաղաքական ընդդիմախոսներ կամ համախոհներ, ընկերներ կամ արհամարհողներ, բարեկամներ կամ չսիրողներ, գործընկերներ կամ պիտակավորողներ, ուզողներ կամ չուզողներ, ինձ սիրողներ կամ հայհոյողներ… Ամեն ինչով անցել եմ, շատ բան տեսել եմ, վստահ եմ, որ էլի է լինելու ու պետք է պատրաստ լինեմ հոգեպես ու գիտակցությամբ։ Բայց հիմա մի խնդրանք ունեմ։ Խնայե´նք իրար։ Խնայենք հենց մեր խոսքի մեջ։ Հանրային խոսքում մի´ անցեք մարդկային դաշտ, մի´ ներխուժեք անձնականի մեջ։ Մի´ ասեք բաներ, որոնց համարժեք պատասխանն անդուր է լինելու: Բոլորը իրար վաղուց ապացուցել են, որ այս ժանրում տիրապետում են ունակությունների, բայց արդյո՞ք դրանով ունենում ենք որևէ հարցի լուծում, հաղթանակ կամ առաջխաղացում։ Խնդրում եմ` խնայենք իրար խոսքի մեջ, իսկ եթե կա հարվածելու կարիք, ապա թիրախավորեք խնդիրը, որ ունենանք լուծում, առաջընթաց, հաղթանակներ։ Ամեն ինչ սկսվում է սիրուց ու հանդուրժողականությունից։ Միացրեք ձեր ներքին զսպանակները։ Ճառագայթեք բարությամբ ու իրար հանդեպ հարգանքով, սիրով։
Եվ ինչպես ասել է Խաբենսկին. «Когда-нибудь ты поймешь, что доброта, нежность, ласка и забота-это проявление внутренней силы, а не слабости»:
Լինենք ներքին ուժեղ։ Մեզ անհրաժեշտ է ուժեղ Հայաստան, իսկ այն կարելի է կառուցել միայն միասին։ Եթե դա կօգնի, ապա ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում որ որևէ մեկ այլ «յան» ազգանունով մեկը վիրավորել է։ Բայց եկեք կանգ առնենք ու սկսենք նոր որակով կառուցել Հայաստանը»,- նշել է Թ. Պողոսյանը։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...