ԱԻՆ-ը համալրվել է նոր գույքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

ԱԻՆ-ը համալրվել է նոր գույքով

13:19 30.11.2017

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում այսօր ԱԻՆ-ին է հանձնվել ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակը: Այն ներառում է 2 միավոր «ԿամԱԶ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա և 161 միավոր փրկարարական վրան:

Ըստ նախարարության հաղորդագրույան՝ «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներն ունեն 9 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով և նախատեսված են մասնավորապես օդակայաններում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար:

Մոտ ապագայում կենտրոնը կհամալրվի այս մեքենաների ավելի կատարելագործված մակնիշներով: Ստացված 161 միավոր փրկարարական վրաններից 110-ը նախատեսված են 10, իսկ 51-ը՝ մինչև 30 մարդ տեղավորելու համար:

 

Նշենք, որ վերջերս հումանիտար արձագանքման կենտրոնը համալրվել էր երկուական «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակով ու 5 «UAZPatriot» մեքենայով, ինչպես նաև մեկական մեքենա՝ նախատեսված ջրասույզների և սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, «OMEGA» շնչառականսարքեր, գեներատորներ, որոնողականսարքեր, 10.000 ծածկոցներ, 5000 ծալովի մահճակալներ: ԱԻն-ին էին հանձնվել նաև արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ բաց տարածքներում լուսավորություն ապահովելու համար նախատեսված  30 լուսային աշտարակներ և 8 ամենագնաց կվադրոցիկլներ՝ արտակարգ իրավիճակների դեպքում դժվարամատչելի վայրերում, արտաճանապարհային, որոնողական, հետախուզական ու փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP