21:22 06.10.2019
«Այո, վերադարձել ենք Հրայր Թովմասյանի քվեարկության հետ կապված, որովհետև դա կարևոր ենք համարում այն դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, որը հանձնառել է իրականացնել մեր քաղաքական ուժը»,- «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ պատվիրակության մի քանի անդամներ մեկուկես օր շուտ են վերադարձել Ստրասբուրգից, որ մասնակցեն ԱԺ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննարկումներին և քվեարկությանը: Պատգամավորն ասել է, որ պատվիրակության կազմն ամեն տարի հաստատվում է կամ փոխվում, և այս պահի դրությամբ պատվիրակության անդամներից Հովհաննես Իգիթյանին փոխելու մտադրություն կամ այդ մասին քննարկում չկա:
ԵԽԽՎ-ում քննարկման թեման եղել է «Պաշտպանելով և աջակցելով ահաբեկչության զոհերին»: Հարցին՝ ո՞րն է ահաբեկչությունը իրականում՝ Սեպտեմբերի 11-ը, հոկտեմբերի 27-ը, ՊՊԾ գնդի գրավումը, պատգամավորը պատասխանեց, որ իրենք ունեին հստակ դիրքորոշում՝ դուրս չգալ համաեվրոպական օրակարգից, սակայն ԵԽԽՎ նիստում Ադրբեջանի պատվիրակությունը հիշեց բոլոր «ահաբեկչական» խմբավորումներին:
«Նույն տեքստը բոլոր հինգը կարդացին, դրանից հետո մենք չէինք կարող չպատասխանել: Եվրոպացի պատվիրակներից մեկը խնդրեց դադարեցնել այդ «փոխհրաձգությունը» և ինձ շնորհակալություն հայտնեցին դրա համար: Բավականին բարդ, լարված քննարկում էր: Միայն մեկ հարց կար, որին մենք հումորով վերաբերվեցինք՝ սպերմաների հարցն էր: Այդտեղ մեզ չկապեցին Արցախի հետ»,- պատմել է պատգամավորը ԵԽԽՎ նիստի աշխատանքների մասին:
«Իրականում թե՛ իմ, թե՛ պարոն Մարուքյանի ելույթներում տեղ էր գտել խոսել քառօրյա պատերազմի մասին ահաբեկչության կոնտեքստում, բայց ավելի ընդհանրական ձևով: Ես անձամբ համեմատելու էի Սիրիայի հետ: Բայց այն, ինչ կիրառեցին իրենք, ստիպեց մեզ դուրս գալ նախապես մշակված տեքստերից»,- ասել է Տաթևիկ Հայրապետյանը:
Նա պատմել է նաև, որ ԵԽԽՎ-ում շատ կարևոր են ոչ միայն ելույթներն, այլև անձնական շփումները: Եվ եվրոպացիներին պետք է ներկայացնել խնդիրները համամարդկային կոնտեքստով՝ տվյալ դեպքում ահաբեկչության: Պատգամավորը պատմել է, որ Ադրբեջանի պատվիրակության հետ «փոխհրաձգությունից հետո ասել է, թե կարծես «տեռոր արեցին այդ մարդկանց»:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...