13:54 06.10.2019
150 րոպե շաբաթական սպորտային պարապմունքներ և զարկերակային ճնշման տատանումները նկատելի կնվազեն: Գերմանացի բժիշկները կազմել են առանց դեղամիջոցի զարկերակային ճնշումը կարգավորելու միջոցների ցանկ, գրում է Medikforum-ը:
Թեթև վազք ամեն առավոտ, սպորտային պարապմունքներ, լող, հեծանվային մարզումներ՝ այս ամենը կնպաստի արյան ճնշման կարգավորմանը: Բացի այդ, շատ օգտակար է շոգեբաղնիք հաճախելը: Շոգեբաղնիքում մեծ քանակությամբ թունավոր նյութեր են դուրս գալիս օրգանիզմից, ինչը շատ առողջարար է: Օգտակար է նաև արյուն հանձնելը, ասում են բժիշկները:
Բժիշկների համոզմամբ՝ արյան բարձր ճնշում ունեցողների մեծ մասն ավելորդ քաշ ունի, ուստի առաջին հերթին պետք է քաշը նվազեցնել: Բացի այդ, կարևոր է կտրուկ նվազեցնել աղի քանակությունը: Առանց արյան ճնշման տատանումների էլ օրական 5-6 գրամ աղը բավարար է: Իսկ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց դրանից ավելի աղ պարզապես հակացուցված է: Աղը կարելի է փոխարինել համեմունքներով, որոնցից սննդի համը ամենևին չի տուժի, հակառակը՝ կշահի, կարծում են բժիշկները:
Հաջորդ խորհուրդը՝ շատ օգտագործել միրգ ու բանջարեղեն, անյուղ կաթնամթերք և ամբողջահատիկ ցորենից պատրաստված մթերքներ՝ շիլաներ,հաց: Այսպիսի սննդակարգը կնվազեցնի զարկերակային ճնշումը մոտ 10 մմ/սս:
Անհրաժեշտ է սննդից նվազեցնել կամ ավելի լավ է բացառել շաքարավազը, թխվածքներն ու ցանկացած տեսակի քաղցրավենիքները: Սննդում ներառեք սխտոր, բազուկ, նեխուր և մագնեզիում պարունակող մթերքներ:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...