Sur in English կայքը ճանաչողական հոդված է գրել Հայաստանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Sur in English կայքը ճանաչողական հոդված է գրել Հայաստանի մասին

14:11 30.11.2017

Sur in English կայքն անդրադարձել է  Հայաստանին և  ներկայացրել է երկրի պատմությունը, մշակույթն ու խոհանոցը: Հոդվածագիր Էնդրյու Ֆորբսն իր անդրադարձը սկսում է  մայրաքաղաք Երևանից և նշում է, որ այն «անդիմադրելի հմայք» ունի: Սակայն նրա վրա առավել մեծ ազդեցություն է գործել քաղաքի հյուրընկալությունը, ինչը, Ֆորբսի խոստովանմամբ, խիստ անսպասելի էր իր համար:

«Ես շրջապատված էի սրճարան-բարերով, որոնց ֆոնին հետևում էի հանգստյան օրերի արևոտ եղանակը վայելող ընտանիքներին: Օդում զգացվում էր թունդ սուրճի բույրը, կողքի սեղանից լսվում էր գինու շշի խցանի բացվելու ու բաժակի մեջ լցվող խմիչքի ձայնը: Մթնոլորտը տիպիկ միջերկրածովյան էր »,-նախաբանում գրում է հեղինակը:

Ֆորբսը նշում է, որ Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ Եվրոպան խաչվում է Ասիային, որտեղ ավանդական քրիստոնեությունը հանդիպում է իսլամին:

Իսկ ինչ վերաբերում է խոհանիցոին, ապա հեղինակը նշում է, որ հայկական խոհանոցն ուղղակի հրաշալի է:

«Հայերը շատ են հպարտանում իրենց խոհանոցով և, ելնելով սեփական փորձից, կասեմ, որ խաղողի թփով տոլման ու ժենգյալով հացն ամենահամեղն են աշխարհում»,-գրում է Ֆորբսը:

«Եթե Հայաստանում եք, ապա պատրաստ եղեք բազմաթիվ կենացների»,-շարունակում է լրագրողը և պատմում է , որ հայերը պոետիկ կենացներ են նվիրում ընկերներին, սննդին, երկրին ու ընտանիքին: Ըստ Ֆորբսի՝ այս ամենն ուղղակի հրաշալի է միաձուլվում հայերին բնորոշ հյուրասիրությանն ու նրանցից ճառագող ջերմությանը:

Ֆորբսին գրավել է մեր պատմությունը և մշակույթը: Նրան առանձնապես տպավորել է 9-րդ դարին թվագրվող Տաթևի վանքը, որտեղ հասնելու համար «կարելի է նաև 4.5 ժամ դիմանալ Հայաստանի անբարեկարգ ճանապարհներով երթևեկելուն»:

«Հայաստան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ կտամ վարձել տեղի գիդերից մեկին, որը հրաշալիորեն կպատմի ամենի մասին»,-գրում է Ֆորբսը:

Ինչ վերաբերում է թանգարաններին, ապա հեղինակին ամենաշատը տպավորել են Հայաստանի պատմության թանգարանն ու Մատենադարանը:

«Սա բացառիկ հետազոտական կենտրոն է՝ հայերենով գրված հազարավոր հնագույն գրքերի, մատյանների, ձեռագրերի ու փաստաթղթերի պահոց, որտեղ եղած նմուշներից որոշները պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից»,-իր հիացմունքն է հայտնում Ֆորբսը:

Հեղինակը նաև խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցելելու մասին: Նա նկատում է, որ անցած դարի 60-ական թվականներին կառուցված հուշահամալիրի ճարտարապետությունն աչքի է ընկնում հարուստ սիմվոլիզմով:

Ճանաչողական հոդվածի վերջին մասը նվիրված էր Արցախին:

«Առնվազն 6 ժամվա ճանապարհից հետո ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ հասնելուց հետո, ամենևին էլ չի առաջանում զգացում, որ սա հակամարտության գոտի է»,- գրում է նա:

Անտառապատ լեռներով հարուստ Արցախի տեսարժան վայրերի շարքում Ֆորբսն առանձնացնում է Հունոտի կիրճում գտնվող Ավանա Կարան քարանձավը, Գանձասարի վանքը: Հեղինակը նաև մասնակցել է  Արցախի գինու փառատոնին:

«Արցախը ժամանակի մեջ կորած երկիր է: Տպավորիչ այցելությունից հետո կարող եմ ասել, որ Երևանն ու մյուս վայրերն առաջարկելու այնքան բան ունեն»,-արձանագրում է հեղինակը:

Ըստ Ֆորբսի՝ այստեղ կարելի է վայելել «Երևանին հատուկ սրճարանային առատությունը, պատկերասրահների ու թանգարանների հարուստ ժառանգությունը, հրաշալի խոհանոցն ու մարդկանց հյուրընկալությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

10:34 01.05.2025

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:25 01.05.2025

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

10:00 01.05.2025

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

09:50 01.05.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

Գազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

09:40 01.05.2025

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

09:35 01.05.2025

Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...

BACK_TO_TOP