19:45 07.10.2019
«Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են անցնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այդ թեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են, որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Այդպիսի հետազոտություն անցած մարդկանց հետ զրուցած Էքինը պատմում է, թե ինչպես են գենետիկական ուսումնասիրության թեստը պատվիրվում. այդ ծառայությունը մատուցող ընկերությունները (Heritage, 23andme, Ancestry) հատուկ տուփ են ուղարկում, որի վրայի համարով պետք է գրանցվել ընկերության կայքում, ապա թեստը պատվիրողի թքի օրինակով տուփը պետք է հետ ուղարկել: Մեկ ամիս հետո պատասխանները ուղարկվում են տրված էլեկտրոնային հասցեին: Պատասխանների մեջ տեղեկություն է տրվում, թե հարցում անողը որ ռասայից է սերում ու այդ ռասային պատկանող ինչ ազգականներ ունի: Հավելավճարի դեպքում տրվում են նաև այլ տեղեկություններ, ինչպես օրինակ ինչ գենետիկական մակարդակում ինչ հիվանդության կրող է տվյալ անձը:
Թուրքիայի Բայբուրթ (պատմ. Բաբերդ) քաղաքում բնակվող Գյուլ Չելիքը, որն արտասահմանում գենի թեստ է պատվիրել, հեղինակին պատմել է, որ իր տոհմածառի մեջ հայտնաբերվել է մոնղոլական գեն, որին 1600-ականներին ավելացել է իտալական, 1700-ականներին հրեական, 1800-ականներին հայկական, իսկ հետո նաև հունական գեն:
«Մենք Բայբուրթից ենք, սակայն թեստը ցույց տվեց, որ հայ ենք: Ըստ թեստի՝ բավականաչափ իտալական ու հունական արյուն էլ կա մեր մեջ: Մորական տատիկիս հարցրեցի, թե արդյոք մենք հայ ենք, տատիկս հրաժարվեց, ասաց՝ չկա այդպիսի բան: Մեր ընտանիքի մեծերը չուզեցին հավատալ թեստի արդյունքներին, ասացին, որ իրենք տեղյակ չեն իրենց հայկական գենի մասին: Ես նրանց ասացի, որ դա գիտական թեստ է, սակայն նրանք չցանկացան լսել ինձ»,- պատմել է Չելիքը:
Վերջինս պատմել է նաև, որ իր ամուսինն էլ պարզել է, որ հունական ծագում ունի, սակայն երբևէ ընտանիքում իր հույն լինելու մասին որևէ բան չի լսել, հույն ազգականներ չունի ու մեծացել է որպես մուսուլման թուրք:
Թուրքիայում ապրող մի մաթեմատիկայի պրոֆեսոր էլ, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, պատմել է, որ ԱՄՆ-ում պատվիրած թեստի արդյունքում պարզել է, որ իր ընտանիքը նախ բնակվել է Տրապիզոնում, հետո Արդվինում, ապա Ռիզեում, որից հետո նոր եկել են Սամսուն: Այշե պայմանական անունով հանդես եկող մաթեմատիկոսը նշել է, որ այդ հերթականությունը իրեն շատ է զարմացրել, քանի որ ինքն իմացել է, որ իրենք Ռիզեից են, սակայն ավելի ուշ իր ընտանիքի մեծերը հաստատել են, որ իրենց նախնիները Տրապիզոնից են:
«Արդյունքներից իմացա նաև նախնիներիս՝ որոշ ժամանակ Արդվինում բնակվելու մասին: Հիմա պարզ է, որ վրացական ծագումով տատիկս այնտեղից է (Արդվինի մի զգալի մասը ժամանակին կազմում էին վրացիները-խմբ.)»,- պատմել է Այշեն:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...