19:59 08.10.2019
Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել «Պետական հատկացումների, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի մասին» (SFOP) 2020 ֆինանսական տարվա համար օրենքին», որը նախատեսում է Վրաստանի համար բյուջեի հատկացումների աննախադեպ բարձրացում, հայտնում են Վրաստանի արտգործնախարարությունից:
Այս օրենքը սահմանում է ԱՄՆ գերակայությունները գործընկեր երկրներին օժանդակելու և աջակցելու հարցում:
«2020 թվականի օրինագիծը կարևոր նշումներ է պարունակում Վրաստանի բռնազավթված տարածքների և դրանք վրացական շրջաններ չճանաչելու տեսանկյունից»: Նշենք, որ օրենքը նախատեսում է Վրաստանի համար բյուջեի հատկացումների աննախադեպ աճ:
Օրինագծի համաձայն՝ ոչ մի կենտրոնական կառավարություն չի կարող օգտվել կանոնադրական ֆինանսավորումից, եթե ԱՄՆ պետքարտուղարը որոշի և Հատկացումների մասին հանձնաժողովին հաշվետվություն ներկայացնի առ այն, որ երկիրը կա՛մ ճանաչում է Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, կա՛մ նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել: Բացի դրանից՝ սույն օրենքով նախատեսված ֆինանսավորումը չի կարող կիրառվել Աբխազիայի և Ցխինվալի շրջանի ռուսական օկուպացիան օժանդակելու համար:
Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարությանը՝ հանձնարարել միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավար կազմում ԱՄՆ ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հավանություն չտան Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող որևէ ծրագրի ֆինանսավորմանը (ներառյալ վարկերը և ավանդները):
2020 թվականի օրինագծով՝ Վրաստանին հատկացվող գումարը զգալիորեն ավելացել է և կազմում է 132․025․000 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը վրաց-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Մասնավորապես՝ Վրաստանը 40 միլիոն դոլար կստանա Արտաքին զինված ուժերի ֆինանսավորման հիմնադրամից (FMF), ինչը 5 միլիոնով ավելի է, քան նախորդ տարի:
Բացի դրանից՝ օրինագծով նախատեսվում է 285 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացում Եվրոպայի և Եվրասիայի երկրներին, ներառյալ Վրաստանին արևմտյան ինտեգրմանը աջակցելու համար: Օրինագծի՝ այդ միջոցների մի մասը պետք է ծախսվի Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության միջև կնքված Ազատ առևտրի և ասոցացման համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև արտաքին տնտեսական գործոնների մեղմման, Ռուսաստանի Դաշնության կողմից այդ երկրների վրա քաղաքական և տնտեսական ճնշումների մեղմացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:18 06.07.2025
Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունըՆոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...