15:40 13.10.2019
Կենդանական ծագման ուտելիքներից հրաժարվելը կարող է վնասակար լինել մեր ժպիտների համար: Նման նախազգուշացում է արել Լոնդոնի կոսմետիկ ստոմատոլոգիայի կենտրոնի փորձագետ դոկտոր Մերվին Դրույանը:
Լոնդոնյան հայտնի ատամնաբույժը կարծում է, որ բուսակերությունը կարող է հանգեցնել ատամների քայքայման մեծ վտանգի: Մասնավորապես փորձագետը նկատել է կարիեսի զարգացման միտում այն բանից հետո, երբ մարդիկ հրաժարվել են կենդանական սննդից: Բուսական սննդի մեջ սպիտակուցի և կալցիումի զգալի պակաս կա: Այս երկու նյութերն անհրաժեշտ են ատամների առողջության պահպանման համար:
Բացի այդ, ըստ բժիշկ Դրույանի, որոշ բուսակերներ օգտագործում են ավելի շատ շաքարավազ և օսլա պարունակող սնունդ, ինչպիսին մրգերն ու հացահատիկներն են: Այս ամենը հանգեցնում է բերանի խոռոչում ավելի շատ բակտերիաների կուտակմանը, որոնք թթուներ են արտադրում: Դրանք քայքայում են ատամի էմալը: Բժիշկն ընդգծում է՝ քանի որ բուսակերությունը ամբողջ մոլորակում մեծ տարածում է գտել, ատամնաբույժներին դիմող հիվանդների թիվը կտրուկ աճել է: Այնուամենայնիվ, փորձագետը չի պնդում, որ բոլոր բուսակերները պետք է սկսեն օգտագործել կենդանական ծագման սնունդ:
«Բնականաբար, դա չի պահանջվում, բայց նրանք պետք է տեղյակ լինեն սննդանյութերի որոշակի բաղադրիչների բացակայության մասին և ինչ-որ կերպ փոխհատուցեն դրանք»,-ասել է ատամնաբույժը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է օգտագործել ավելի մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող բուսական սնունդ, ինչպես օրինակ սոյա և դրանից ստացվող ուտելիքներ: Կալցիումի պակասը կարող է փոխհատուցվել, ի թիվս այլ բաների, տարբեր տեսակի վիտամինային հավելանյութերի միջոցով:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...