13:02 08.10.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր էլ հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը ներկա չէր նիստին: Տեղեկանք էր ստացվել «Նաիրի» ԲԿ-ից, որ ամբաստանյալն առողջական խնդիրների պատճառով չի կարող տեղափոխվել դատարան: Բացի դրանից՝ պաշտպանական կողմից դատարանին ներկայացվել էր ֆրանսերենով տեղեկանք բժշկական փորձաքննության արդյունքների մասին: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն արեց.
«Տեղյա՞կ է արդյոք դատարանը, որ Մանվել Գրիգորյանի առողջությունը օրական ռեժիմով անզեն աչքով երևացող վատթարանում է: Ոտքերի և ձեռքերի անզգայացումը հասնում է հարյուր տոկոսի: Գտնվելով կալանքի տակ` օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է ստանում, մարսողական օրգաններն արգելակված են, նա գտնվում է նարկոզի տակ, դատարանը նրան ենթարկում է տոտալ խոշտանգման, թեև շաքարային դիաբետն ու քաղցկեղը գտնվում են կոմպենսացիայի փուլում, սակայն գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդությունները:
Ամբողջ մարմինն այտուցված է, այտուցը հասել է ձայնալարերին: Նա չի կարողանում խոսել: Մանվել Գրիգորյանն այլևս էն չէ, որ վերջին անգամ ներկայացել էր դատարան: Մեր ձեռքի տակ են մեկ տասնյակից ավելի բժշկական տեղեկանքներ: Կալանքը չփոխելը մենք գնահատում ենք անօրինական և խոշտանգում նրա նկատմամբ: Գրիգորյանի առողջության հետագա վատթարացումը մենք թողնում ենք դատարանի պատասխանատվությանը: Միջնորդում ենք կալանքը փոխել գրավով և գրավի գումարը սահմանել 5 մլն դրամ»:
Պետական մեղադրող Վահե Դոլմազյանն էլ նկատեց, որ Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում Հայաստանի լավագույն բժշկական հաստատություններից մեկում, նա 24 ժամ հսկվում է բժիշկների կողմից, չկա որևէ բժշկական հիմնավորում այն մասին, որ կալանքը խոչընդոտում է նրա բուժման ընթացքին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կհրապարակվի ժ. 13։30-ին:
19:22 16.08.2025
WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ ավելի քան նախկինում պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի կողմից ուղղակի անվտանգության երաշխիքներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այս հայտարարությունն արել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա ինքնաթիռում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […] ...
19:10 16.08.2025
NYT. Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին միանալ Զելենսկիի հետ հանդիպմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը՝ քննարկելու ուկրաինական կարգավորման ծրագիրը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների։ Հրատարակության տվյալներով՝ հրավերը ստացվել է այն բանից հետո, երբ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է օգոստոսի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման […] ...
18:55 16.08.2025
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կանցկացնեն «կամավորների կոալիցիայի» հանդիպումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ավելի վաղ Մակրոնն ինքը հայտարարել էր կոալիցիայի առաջիկա հանդիպման մասին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո՝ առանց ամսաթիվը նշելու։ «Մակրոնը, Սթարմերը և Մերցը կիրակի օրը […] ...
18:45 16.08.2025
Բելառուսը սպասում է ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2-ների ժամանմանը 2025 թվականինԲելառուսը 2025 թվականին ակնկալում է ստանալ ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Լուկյանովիչը։ «Իհարկե, մեր ավիապարկը անընդհատ համալրվում է։ Ընդամենը երկու օր առաջ մենք ստացանք նորագույն Սու-30ՍՄ2 ինքնաթիռների ևս մեկ խմբաքանակ։ Մենք նաև ստացանք 12 նորագույն ինքնաթիռ՝ Մի-35Մ ուղղաթիռներ։ Եվ այս տարի […] ...
18:33 16.08.2025
Ղազախստանը ողջունել է Պուտին-Թրամփ հանդիպումը ԱլյասկայումՂազախստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ, շաբաթ օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Անքորիջում՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ», – ասվում է մամուլի ծառայության Telegram […] ...
18:20 16.08.2025
Հրդեհ Ծովազարդ գյուղումՕգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։48-ին։ Այրվել են տան բակում կուտակած մոտ 400 հակ անասնակեր և […] ...