20:13 08.10.2019
Քննչական կոմիտեում նշել են կառույցի ձևավորման 5-ամյակը և Քննչական կոմիտեի ծառայողի օրը: Հոբելյանական միջոցառմանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է կառույցի 5 տարվա աշխատանքի արդյունքներն ու անելիքները: Վարչապետն էլ խոսել է քննիչի աշխատանքի բարդության ու կարևորության մասին: Միջոցառման վերջում վարչապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր է շնորհել նշանակալի հաջողությունների հասած քննիչներին:
«Անցած 5 տարվա ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է 112 640 քրեական գործ, 2019 թվականի միայն 8 ամիսների ընթացքում քննվել է 23 686 քրեական գործ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիներին քննված գործերի քանակը: Օրինակ՝ 2017 թվականի ընթացքում քննվել է 20 057 քրեական գործ, որը կազմում է 2019 թվականի քննված գործերի 84 տոկոսը, 2017 թվականին մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը եղել է 44.7 քրեական գործ, իսկ 2019 թվականի 8 ամիսներին՝ 50.6 քրեական գործ»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«Հայաստանի քննչական կոմիտեն և ընդհանրապես իրավապահ համակարգը հիմնական առաքելությունը ունեն՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ, հաստատել արդարության մթնոլորտ: Քննչական կոմիտեի աշխատանքի համատեքստում այդ արդարության զգացումը պետք է հիմնված լինի հավատի վրա՝ Քննչական կոմիտեի ղեկավար կազմն ու ընդհանրապես քննիչը պետք է հավատա օրինականությանն ու օրենքի գերակայոււթյանը: Երկրորդը հավատն է սեփական առաքելության նկատմամբ, երբ քննիչի աշխատանքը ոչ թե զբաղմունք է, այլ առաքելություն: Երրորդը հավատն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ քննչական մարմինների ու ընդհանրապես իրավապահ համակարգի նկատմամբ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...