13:50 09.10.2019
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի,Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը: Ցուցմունք պետք է տար քրեական գործից անջատված մասով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը:
Ըստ մեղադրանքի` նա է տրամադրել «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որով զինված խմբի անդամները հարվածել են ոստիկանական գնդի դարպասին, կոտրել և ներս մտել: Ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալ, սակայն չհրաժարվեց հարցերին պատասխանել: Պետական մեղադրողի հարցերին պատասխանեց, որ հիշում է` 2016 թվականի հուլիսի 16-ին Մխիթար Ավետիսյանը Էդվարդ Գրիգորանի հետ եկել է, մեքենան ուզել:
– Բուքսիր պիտի քաշենք,- ասացին,- պետք է, տուր: Իմ տղայի ավտոն էր, ուզեցին, տվի, թեև իրավունք չունեի: Իրենք եկել էին «Ժիգուլի» սպիտակ զրո վեցով: Մխիթարի հետ ծանոթացել եմ միտինգներում»:
– Ձեզ առաջարկվե՞լ է մեքենայով հարվածել ոստիկանական դարպասին,- հարցրեց պետական մեղադրողը:
– Տենց բան ո՞նց կառաջարկեին, տասնհինգ հազար տվել եմ, սարքել մեքենան: «Ժիգուլին» թողել են մեր տան մոտ: Առաջին օրվանից գրված է, որ ավտոն իմն է, բայց ավտոն տղայինս է: Կամավոր եմ տվել մեքենան: Իրենք՝ «նաչալնիկները», (քննիչները-խմբ.) ինձ խաբեցին, ես էլ ասացի` խաբեմ, կարող ա գործերս լավ գնան:
– Հետո լավ գնացի՞ն գործերը,- հարցեց պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանը:
-Չէ, ո´չ լավ, ո´չ վատ,- ասաց ամբաստանյալը:
Նախաքննական մարմնում մեղադրյալի կարգավիճակում Գիչյանն ասել էր, թե իրեն վախեցրել են մեքենան տանելու համար, ասել են, թե քար պիտի տեղափոխեն, թե «բուքսիր» պիտի քաշեն:
Գիչյանը դատարանում ասաց, թե իրեն չեն վախեցրել ու չեն սպառնացել, իր կամքով է տվել մեքենան:
-Ինչո՞ւմ եք ինձ մեղադրում: Ավտոն տալը մեղավորություն չէ, բայց ես չգիտեի, թե ինչի եմ տվել: Ո՞վ է հաստատում, որ ես գիտեի՝ Մխիթա՞րը,- ասաց ամբաստանյալը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...