12:09 14.10.2019
ՀՀ դատախազության պաշտոնական կայքը հայտնում է, որ հանցավորության և հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն և ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում: Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը պայմանավորված է առաջին հերթին կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների կատարելագործման վրա: Հանցավորության նման տենդենցներն առաջացնում են հակազդման նոր միջոցների կիրառման, իրավապահ մարմինների միջև համագործակցության, անդրազգային հանցագործությունների պարագայում նաև միջազգային գործակցության, ընդհանուր առմամբ հասարակության մեջ հանցավոր վարքագծի անհանդուրժելիության և դրա դեմ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտություն:
Պայմանավորված վերոնշյալով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց, ինչի մասին նշված է ՀՀ Ազգային ժողովին ուղղված՝ ՀՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդման մեջ: Դրա վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակումը դատախազությունը համարում է իր քրեական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը:
Այդ նպատակով ներկայումս ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ հիմքում, որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության հիմնական առանցք, ունենալով համակարգային մոտեցման որդեգրման, հանցավորության դեմ պայքարի միասնականության և հատկապես կանխարգելիչ բաղադրիչի ապահովման լայն գործիքակազմի կիրառման գաղափարները:
Հանցավորության դեմ պայքարի պատասխանատվությունը հիմնականում վերապահված է իրավապահ մարմիններին, սակայն առանց հանրային ներգրավման և նախաձեռնողականության այն մեծ արդյունավետություն ունենալ չի կարող: Համընդհանուր հասարակական իրավագիտակցության բարձրացմանը, կրթադաստիարակչական, տեղեկատվական ինստիտուտների լայն կիրառությամբ պետք է նպաստեն հանրային, սոցիալական պատասխանատվություն ունեցող բոլոր կառույցները՝ հստակ նախանշված գործառույթների համատեքստում:
Այդ պատճառով ՀՀ գլխավոր դատախազությունը լիահույս է, որ շահագրգիռ մասնագիտական շրջանակները, տվյալ ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները կներգրավվեն հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթացում՝ ներկայացնելով դրան վերաբերող իրենց գաղափարներն ու կոնկրետ առաջարկությունները:
10:55 07.07.2025
Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին10:55 07.07.2025
Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...
10:47 07.07.2025
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:11 07.07.2025
Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումներըԱյսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...
10:00 07.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...