12:18 14.10.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ
«Սիրելի՛ ժնևահայ բարեկամներ,
Տիկնայք և պարոնայք,
Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Ժնևի հայկական կենտրոնի այս սրահում։ Ինձ համար պատիվ է ձեզ հետ միասին ներկա լինել այնպիսի կարևոր իրադարձության, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյա հոբելյանն է։
Պատմական հանգամանքների բերումով հայ ժողովրդի ստվար մի հատված ապրում է իր պատմական հայրենիքից դուրս՝ ստիպված լինելով անընդհատ ջանքեր գործադրել հանուն ազգային ինքնության պահպանման։ Բարեբախտաբար, կարող ենք վստահությամբ ասել, որ հայությունն արժանապատվությամբ է ընդունել այդ դժվարին մարտահրավերը և պատվով է դիմագրավում դրան։ Պետականության բացակայության պայմաններում այդ կարևորագույն ազգային առաքելության ծանրությունն ընկել է առաջին հերթին Հայ առաքելական եկեղեցու վրա՝ Հայաստանում ու հատկապես՝ Սփյուռքում։
Դարեր շարունակ այն իր շուրջ համախմբել է օտարության մեջ բնակվող հայությանը՝ կազմակերպելով գաղթօջախների մշակութային և կրթական կյանքը, նպաստելով հայապահպանությանը։
Այդ ահռելի դերակատարությունը հնարավոր չէ գերագնահատել, և մենք բոլորս երախտապարտ ենք դրա համար։ Ազգային կյանքի այդպիսի մի կարևորագույն կենտրոն է նաև Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցին, որի 50-ամյակն ենք այսօր տոնում։ Այն կառուցվել է պատմական այնպիսի իրավիճակում, երբ Շվեյցարիա տեղափոխված հայերի նոր սերունդները կանգնած էին ձուլման վտանգի հաղթահարման, ազգային ինքնությունը պահպանելու հրամայականի առջև։
Այսօր կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ եկեղեցին հրաշալի է կատարել ու կատարում իրեն վերապահված պատմական և պատասխանատու առաքելությունը։
Այն դարձել է կենսական մի կենտրոն՝ Ժնևի հայության համայնքային կյանքի ու գործունեության առանցքը։ Եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի, մշակութային, երիտասարդական խմբերի և այլ կազմավորումների մեծագույն դերը և կարևորությունը հայ համայնքի կյանքում, վստահ եմ, կհաստատի ձեզնից յուրաքանչյուրը։ Որովհետև չկա ինքնությունը պահպանելու ավելի լավ միջոց, քան մայրենի լեզուն սովորելն ու կիրառելը, քան հայրենի մշակույթը ճանաչելը։
Սիրելի բարեկամներ,
Խոսքս ամբողջական չի լինի, եթե չարտահայտեմ իմ հիացմունքը շվեյցարահայ համայնքի նկատմամբ։ Սա արդեն իմ երկրորդ այցն է այս հրաշալի երկիր, և ես չափազանց տպավորված եմ հանգամանքների բերումով աստեղ բնակվող մեր հայրենակիցներով։ Ձեր աշխատասիրությունը, հաջողությունները, ինքնությունը պահպանելու, հայրենիքի հետ կապն ամրապնդելու ձգտումն անգնահատելի է և օրինակելի։
Շվեյցարահայ համայնքն իր հզոր մարդկային ներուժով մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ աջակցելով դժվարին իրավիճակներում և ոգեշնչվելով հաջողություններով՝ երկրաշարժից ու Արցախյան շարժումից առ այսօր։ Անուրանալի է ձեր ներդրումը Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության ընդլայնման և հատկապես տնտեսական կապերի զարգացման հարցում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ խոսքը բացառիկ դրական երկկողմ հարաբերությունների մի ամբողջական խճանկարի մասին է, որի զարգացմանը մեծապես նպաստում եք դուք՝ այս երկրում ապրող հայ համայնքը: Վստահ եմ, որ այս հաջողություններում չափազանց մեծ է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա գործունեության դերը:
Վստահ եմ նաև, որ այդ դերը ոչ միայն չի նվազելու, այլև ավելի է ընդգծվելու, քանի որ հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման մարտահրավերը այսօր պակաս արդիական չէ, քան 50 տարի առաջ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հոգևոր հովվության ստեղծման պահին։ Լիահույս եմ, որ մեր եկեղեցին իր բոլոր թեմերով, պետության հետ ուս ուսի, շարունակելու է աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքների ինքնության պահպանման կարևորագույն առաքելության իրականացումը՝ հաղթահարելով բոլոր խնդիրները և հանդես գալով ավելի միաբան, քան երբևէ։
Հայկական սփյուռքի ինքնակազմակերպումն օրինակելի է, սակայն մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Ընդհակառակը, պետք է հավելյալ ջանքեր գործադրենք՝ ամրապնդելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կապերը` նպաստելով մեր ինքնության պահպանմանը, ինքնագիտակցության ու հավաքական կարողությունների զարգացմանը: Խոսքս ամփոփելով՝ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ հոբելյանի առթիվ, մաղթում նոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք` ի բարօրություն ժնևահայության և հանուն համայն հայության երազանքների իրականացման:
Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը:
Շնորհակալություն»:
11:07 07.07.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԵրևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...
10:55 07.07.2025
Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...
10:47 07.07.2025
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 07.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...