ԱՄՆ-ն Թուրքիային սպառնացել է «հզոր» պատժամիջոցներով, Էրդողանը պատասխանել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնացել է «հզոր» պատժամիջոցներով, Էրդողանը պատասխանել է

19:30 14.10.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից հանելու և Թուրքիային ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն տալու համար քննադատության է ենթարկվել կոնգրեսականների կողմից: Ի պատասխան Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունների՝ Թրամփի վարչակազմն այս շաբաթ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կսահմանի:

«Մենք համագործակցում ենք Կոնգրեսի շատ անդամների, այդ թվում՝ դեմոկրատների հետ, Թուրքիայի նկատմամբ հզոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է, հարկավոր են լրացուցիչ օրենքներ: Այս հարցում մեծ համաձայնություն կա: Թուրքիան խնդրել է նման բան չանել»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

Իսկ ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում առաջիկա օրերին նախատեսվող գագաթնաժողովի ընթացքում կարող են որոշում ընդունել Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու մասին: Գերմանիան և Ֆրանսիան արդեն հայտարարել են, որ կդադարեցնեն թուրքական կողմին զենքի մատակարարումը:

Այս ամենին անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ամեն ինչից անտեղյակ երկրներն այնքան հեռուն են գնացել, որ Թուրքիայի օրինական գործողությունն անվանում են բռնազավթում: Չնայած մենք ամիսներ շարունակ խոսել ենք այս մասին՝ կան այնպիսիները, որոնք մեզ սպառնում են տնտեսական պատժամիջոցներով և զենքի էմբարգոներով: Նրանք, ովքեր կարծում են, թե Թուրքիային հետ կկանգնեցնեն իր ճանապարհից, սխալվում են»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում Ruptly գործակալությունը:

Հիշեցնենք, որ Սիրիայում հոկտեմբերի 9-ից շարունակվում են մարտերը: «Խաղաղության աղբյուր» անվան ներքո Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում՝ պատճառաբանելով, որ Թուրքիա-Սիրիա սահմանին ցանկանում է քրդական խմբավորումներից ազատ անվտանգության գոտի ստեղծել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:35 16.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 16-ին, 19-21-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի […] ...

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

13:18 16.08.2025

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ա.Գրիգորյանը շնորհավորել է Ա.Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ին

13:12 16.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ Սիարտո

13:00 16.08.2025

Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ Սիարտո

Աշխարհն ավելի անվտանգ է դառնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության արդյունքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն: «Աշխարհն ավելի անվտանգ կդառնա, քանի դեռ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն կա ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն երկու նախագահներին էլ այս գագաթնաժողովը կազմակերպելու համար», – գրել է արտաքին գործերի նախարարության […] ...

Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ Պուտին

12:53 16.08.2025

Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ Պուտին

Ռուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...

Յանիկ Սիների  պատմական ցուցանիշը

12:42 16.08.2025

Յանիկ Սիների պատմական ցուցանիշը

Յանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...

BACK_TO_TOP