14:33 16.10.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլ: Այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Բայց մինչ այդ, դատարանը հրապարակել է խմբի անդամներից մի քանիսի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի ու Տիգրան Եգորյանի՝ դատարանին ուղարկած գրավոր միջնորդությունը նիստը հետաձգելու խնդրանքով: Եգորյանն ու Շուշանյանը բավարար ժամանակ են խնդրել՝ հարցաքննված տուժողների և վկաների ցուցմունքները վերլուծելու համար, իրենց պաշտպանյալների պատշաճ պաշտպանությունն իրականացնելու համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց.
«Ի՞նչ է նշանակում «բավարար ժամանակ»: Դատարանը մեկ ամիս առաջ Տիգրան Եգորյանին իր խնդրանքով ուղարկել է նիստերի արձանագրությունների կրիչները, մինչդեռ հիմա պարոն Եգորյանը նորից ժամանակ է խնդրում՝ չհստակեցնելով, թե որքան»: Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց. «Կարծում եմ՝ առնվազն երեք շաբաթ: Հսկայական նյութ է, չեն հասցնում ծանոթանալ»:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ փաստաբանները պարտավոր են իրենց ծանրաբեռնվածությունը ստանձնել այնպես, որ որևէ պաշտպանյալ չտուժի:
5 րոպե պաշտպան Զարուհի Փոստանջյանի հետ խորհրդակցելուց հետո Պավել Մանուկյանը որոշեց ցուցմունք տալ: Դատարանը արձանագրեց՝ մյուս ամբաստանյալներին հարցաքննելը Շուշանյանի և Եգորյանի պաշտպանյալների իրավունքները չի ոտնահարում.
«Հակասություններ կարող են և չառաջանալ: Եթե առաջանան, մյուս մեղադրյալներն այս պահին ունեն պաշտպաններ: Եթե առաջիկա նիստերում Եգորյանն ու Շուշանյանը կներկայանան և հարցեր կունենան Պավել Մանուկյանին, կարող են ուղղել դրանք»,- ասաց Մեսրոպ Մակյանը:
«Մեկ տարի երկու ամիս առաջ ցուցմունք եմ տվել. ես պնդում եմ իմ ցուցմունքը` սպանողը Բիլյան Արմենը չի, կրակողը Արմեն Բիլյանը չի: Բիլյանը եղել է անցագրային կետի մոտ, դա բացարձակ ճշմարտություն է: Այլ ասելիք չունեմ»,- ասաց Պավել Մանուկյանն իր ցուցմունքում:
Նա հրաժարվեց պատասխանել պետական մեղադրողի հարցերին: Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ասաց, որ ավելի քան 35 հարց էին պատրաստել, սակայն ամբաստանյալը չի պատասխանում ոչ մեկին:
Հիշեցնենք Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար:
Պատասխանելով ոստիկանի այրու` Հասմիկ Ոսկանյանի հարցին, թե ո՞վ է կրակել Գագիկ Մկրտչյանի վրա, Պավել Մանուկյանն ասաց.
« Այդ պատահական կրակոցը եղել է Էդվարդ Գրիգորյանի կողմից: Ուղղակի վիրավորվել է նաև Արմեն Լամբարյանը` ռիկոշետից: Ուղղակի բզել են, կրակոց է հնչել»,- ասաց Մանուկյանը:
Նա չհիշեց, թե քանի հոգի է եղել սենյակում, երբ հնչել է կրակոցը: Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց, որ դատարանում Արմեն Լամբարյանն ասել է, որ ինքը հերթապահ մասում չի եղել, որտեղ հնչել է կրակոցը:
Պավել Մանուկյանը պատասխանեց տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանի հարցերին: Ասաց, որ կրակոցի ժամանակ եղել է սենյակում, Էդվարդ Գրիգորյանի կողքին: Բիլյանը եղել է զորամասի հատվածում: Արայիկ Խանդոյանը ևս եղել է իրենց հետ: Հարցին, թե ինչպե՞ս է հնչել կրակոցը, Պավել Մանուկյանը պատմեց.
«Լրիվ պատահական է եղել, Էդվարդն ուղղակի բզեց… մենք նրան (Գագիկ Մկրտչյանին-խմբ․) օգնել ենք, վիրավոր մասը կապել, ինքն իր ոտքով հասել է մուտքի մոտ: Էդվարդն իրեն շատ վատ զգաց: Բոլորս զայրացել էինք»:
«Լավ, ընդունում եմ, միամիտ կրակեց, բայց եթե այդքան անփորձ էին, ինչո՞ւ էիք նրանց ձեզ հետ տարել հեղափոխություն անելու: Ես չեմ անիծում, Աստծո հույսին եմ թողնում, իսկ Աստված հերթով իրականությունն է տալիս: Անկախ ամեն ինչից՝ մարդու կյանք եք խլել, ձեր պատճառով որդուս վիզը ծուռ է: Հազա՜ր ամոթ, եթե պատահական է եղել: Պատահական չի եղել այդ կրակոցը, բանալին չտալու համար բա կրակո՞ւմ են: Տարիուկես նստելուց հետո՞ հիշեցիք, որ Բիլյանը չի, Էդվարդն է: Վաղը կարո՞ղ է քնեք-արթնանաք, ասեք՝ Բիլյանը չի, Վարուժանն է»,- զայրացած ասաց Հասմիկ Ոսկանյանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...