Lուծումները, որոնք մենք տվել ենք, շատ տրամաբանական են. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

Lուծումները, որոնք մենք տվել ենք, շատ տրամաբանական են. Արայիկ Հարությունյան

12:15 17.10.2019

Վերջին շրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթներ թեժ քննարկումների առիթ են դարձել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլևս պարտադիր չեն լինի հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցուման անդրադարձավ այս խնդրին:

«Շատ հաճախ աղմուկն ավելի շատ է, քան իրական քննարկումները: Ես պարզապես կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանել, որովհետև հայագիտական առարկաների բլոկի դասավանդման հետ կապված իմ դիրքորոշումը շատ վաղուց եմ հայտնել: Երևի հիշում եք, որ 2010 թվականին կար «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը, որի  հիմնադիրներից մեկը ես եմ: Ինձ համար տարօրինակ է, որ այսքան պաթոսախառը և հայրենասիրական տեքստեր այն ժամանակ  այս ծավալի չկային: Ո՞ւր էին այդ մարդիկ, երբ որ շատ ռեալ վտանգված էր դպրոցներում այս առարկաների դասավանդումը: Մենք ընդամենը 50-100 հոգի էինք: Հիմա բոլորը կարողանում են իրենց կուրծքը ծեծել ֆեյսբուքներում, բայց իրական քննարկումների մեջ չմտնել: Իսկ լուծումները, որոնք մենք տվել ենք, շատ տրամաբանական են»:

Նախարարը նշեց, որ այս նախագծով նպատակ ունեն այդ առարկաների ուսուցումը խորացնել դպրոցներում:

«Դուք գիտեք, որ դպրոցները 12-ամյա են և, ըստ էության, մեր ուսանողներն այն ավարտում են 18 տարեկանում: Եվ, եթե նախկինում բուհ ընդունվելը 16 տարեկանից էր և շատ հաճախ ասում էին, որ դպրոցում տարիքը չի ներում, օրինակ՝ հայոց պատմությունն ընկալել այն ծավալով, ինչպես հնարավոր է հասուն տարիքում, այդ հարցը լուծված է:

Մենք սրանով ուժեղացնում ենք դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն՝ բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում անհրաժեշտ չի լինում: Այս քայլով մենք հայագիտական բլոկն ուժեղացնում ենք դպրոցում: Ըստ էության, գիտելիքի հիմնական պաշարը նրանք ստանալու են դպրոցում և անցնելով բուհեր՝ մասնագիտական ուղղություններով ավելի շատ առարկաներ են կարողանալու անցնել: Սա ամենևին չի նշանակում, որ բուհերն այս առարակները հանում են: Բուհերն իրենց որոշմամբ կարող են ծրագրերում ունենալ հայագիտական բլոկի առարկաներ, այստեղ որևէ արգելք չկա: Ասեմ ավելին՝ մենք մի դրույթ ենք մտցրել, որը նախկինում չի եղել. բուհերում բոլոր ընդունվողները պարտադիր հայոց լեզու են հանձնելու: Այսինքն, մենք ևս մեկ անգամ նրա 12-ամյա գիտելիքը ստուգելու ենք»:

Նա նաև կոչ արեց այս ամենն ավելի առարկայական քննարկել և ոչ էմոցիոնալ առումով: Նա նաև նշեց, որ մի խումբ մարդիկ էլ այստեղ անձնական շահն են հետապնդում:

«Հասկանում եմ, որ կան մի խումբ մարդիկ, որ կուրծք են ծեծում: Ինչի՞ համար, նրա, որ զրկելու են ավանդաբար երաշխավորված իրենց դասաժամերից, որոշակի կոռուպցիան համակարգի մեջ ներգրավվելուց: Ասեմ ավելին՝ մենք այլ պարտադիր առարկարկաների վերանայում էլ ենք անելու, մասանվորապես՝ իրավագիտությանը, որովհետև նախկինում կար մի խումբ, այդ թվում նաև կառավարությունում, որ իրենց գործընկերներին դասաժամերով ապահովելու համար ինչ-որ հայեցակարգ գրեցին, որպես պարտադիր առարկա այս առարկան մտցրեցին ու իրենց գործընկերների համար ապահովեցին դասաժամեր: Իրավագիտությունը նույնպես լավ որակի պետք է դասավանդվի 12-ամյա դպրոցում և քաղաքացին բազային գիտելիքով գա բուհ և ստանա մասնագիտություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

10:20 16.08.2025

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման «բավականին մեծ հավանականություն» կա։ «Մենք դա անելու բավականին մեծ հնարավորություն ունենք», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հակամարտությունը լուծելու համար համաձայնագրի հավանականությունը։ ...

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

10:10 16.08.2025

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

Օգոստոսի 15-ին, ժամը 21։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «BMW» և «HYUNDAI» մակնիշների ավտոմեքենաները․ «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ […] ...

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

09:55 16.08.2025

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ավարտել է պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Պերկովիչի թիմը Աբովյանում 0-0 հաշիվն է գրանցել: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլ չի գրանցվել: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոան» պարտվել է 5-6 հաշվով: «Նոան» պայքարը […] ...

Թրամփը հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ

09:45 16.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը, ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ «Ես այնտեղ կլինեմ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև բանակցություններն ավարտվեցին գրեթե երեք ժամ հետո։ Կողմերը համաձայնության եկան ուկրաինական հակամարտության կարգավորման որոշ կետերի շուրջ։ […] ...

Թրամփը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի միջուկային ներուժը

09:32 16.08.2025

Թրամփը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի միջուկային ներուժը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի միջուկային մեծ ներուժ, և դա պետք է հաշվի առնել։ «Նրանք նաև միջուկային մեծ ներուժ ունեն։ Դա պետք է հարգվի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջուկային ներուժը։ ...

Երկրաշարժ. զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում

09:20 16.08.2025

Երկրաշարժ. զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում

Օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.01⁰ և արևելյան երկայնության 46.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP