65-70 տարեկան մարդիկ փորձում են ղեկավարել ինտերնետի դարում ծնված մարդկանց. արևելագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

65-70 տարեկան մարդիկ փորձում են ղեկավարել ինտերնետի դարում ծնված մարդկանց. արևելագետ

21:52 17.10.2019

«Մեր աշխարհի պրոբլեմները նրանից են,  որ 65-70 տարեկան մարդիկ փորձում են ղեկավարել այն աշխարհը, որի բնակչության մեծ մասը ծնվել է էն ժամանակ, երբ ինտերնետ և Մարկ Ցուկերբերգ կար: Իսկ էս մարդիկ էս աշխարհից չեն: Իրենք հին աշխարհի մտածելակերպ ունեն: Եթե Էրդողանի դիտանկյունից խոսենք, իր իսլամականացման գիտակցության խորացման փորձը պետք է համարել ձախողված: Սրանք պիտի ավելացնենք, որ 3 մլն-ից ավելի փախստականներ կան Թուրքիայում, որոնք  բավականին աշխատատեղ են զբաղեցնում:

Նրանց հետ փորձում են կապել նաև կրիմինալ, լարված իրավիճակներ: Թվում է՝ շատ լավ գաղափար է՝ 1 միլիոն փախստական Սիրիայից փախել է, թող գնան իրենց տուն: Իրականությունն այն է, որ էնտեղ ավելի լուրջ պայմանավորվածություններ են, որ Իդլիբից իսլամական ծայրահեղական խմբավորումներ բերվեն այստեղ, և այս տարածքում Թուրքիայի ազդեցությունը կտրուկ աճի: Նաև բերում է նրան, որ մի քանի ուժերի ազդեցությունը, որոնք դերակատարում ունեն Սիրայում, նվազում է:

Ասում են՝ ամերիկացիները գնացել են, բայց չեն գնացել իրականում: Իրենք իրենց հսկողության տակ են պահում նավթային և գազային հաբերը: Ես նայում եմ ամերիկյան մամուլը, այնտեղ այս քաղաքականությունը գնահատվում է որպես դավաճանություն: Թրամփը թրոլլինգ էր արել, գրել էր՝ քրդերը երբ են մեր բարեկամը եղել՝  ո՛չ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ո՛չ երկրորդ»,- խոսելով Սիրիայի հյուսիս Թուրիքայի ներխուժման մասին՝  «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP