18:29 17.10.2019
ԱԱԾ-ն այսօր այցելել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի տուն: Լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց՝ իրեն միայն հարց են ուղղել տանիքի վերանորոգման մասին:
«Կռիշը ե՞րբ եք փոխել: Ուրիշ բան չեն հարցրել: Ո՞նց եք կառուցել, ի՞նչ գումարով եք կառուցել»,- ասաց նա:
Թովմասյանը տեղեկացրեց՝ ԱԱԾ-ից հրավերի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:
«Ասում էին՝ ո՞ր թվին եք արել վերանորոգումը: 12 տարի առաջ ենք վերանորոգել, բնակարանը ստացել եմ պետական հատվածում աշխատելու ժամանակ: Մասնագետներ էին բերել, որ տանիքը ստուգեն, գրեցի, որ թույլ եմ տվել՝ ստուգեն, բայց չստորագրեցի, մասնագետ էին բերելու, թե երբ է կառուցվել»,- նշեց Թովմասյանը:
Հարցին՝ իրենից բացի, էլ ում են հարցաքննել, ասաց, որ հարցաքննություն չի եղել, ուղղակի տանիքի մասին են հետաքրքրվել:
Թովմասյանը նաև նշեց՝ ասել է, որ անհրաժեշտության դեպքում վաղը փաստաբանի հետ կգնա ԱԱԾ:
Ըստ շրջանառվող լուրերի` իրավապահները ստուգում են Հրայր Թովմասյանի առանձնատների օրինականությունը: ՀՔԾ-ից և ԱԱԾ-ից խոստացան վաղը պարզաբանումներ ներկայացնել SHANTNEWS.am-ին:
20:10 04.06.2025
«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:43 04.06.2025
Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...
19:39 04.06.2025
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՇենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...
19:28 04.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...