18:59 17.10.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 14-17-ը տարածաշրջան կատարած իրենց այցելությունից հետո հայտարարություն են տարածել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 15-ին համանախագահները Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հոկտեմբերի 17-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:
«Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահի հետ: Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում համանախագահները մարդասիրական հարցերի շուրջ զրույց են ունեցել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ»,- նշված է հայտարարությունում:
Երկու երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են Աշգաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում իրենց վերջին երկխոսության մանրամասները և իրենց տեսլականը, թե ինչպես է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը:
Համանախագահները ողջունել են հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածությունը թուլացնելուն ուղղված մարդասիրական և անվտանգության յուրահատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարները:
«Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են մշտադիտարկման առաքելությունների ծայրահեղ անհրաժեշտությունը, որոնք իրականացվում են ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հովանու ներքո, նրա մանդատին ու երկարատև փորձառությանը համապատասխան: Համանախագահները կողմերին կոչ են արել լիարժեք սատարել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի և նրա թիմի գործողություններին և ապահովել մշտադիտարկման առաքելությունների հնարավոր խոչընդոտների անհապաղ վերացումը: Արտաքին գործերի նախարարները հաստատել են մինչև տարեվերջ համանախագահների հովանու ներքո հանդիպելու պատրաստակամությունը: Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ հանդիպելու ԵԱՀԿ մշտական խորհրդի և Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներին»,- նշված է հայտարարության մեջ:
14:16 16.08.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէինՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտել է պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի տիտղոսակիր թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում սակայն կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով: Բիչախչյանը պատասխան խաղի մեկնարկից է դուրս եկել խաղադաշտ և 16-րդ […] ...
13:58 16.08.2025
Վթար Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 55-ամյա Լենա Վ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արփի Ա․-ն և 24-ամյա Դիանա Մ․-ն տեղափոխվել […] ...
13:47 16.08.2025
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրաԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Եղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող […] ...
13:35 16.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՄարզերում օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 16-ին, 19-21-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի […] ...
13:18 16.08.2025
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետՕգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ա.Գրիգորյանը շնորհավորել է Ա.Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և […] ...
13:12 16.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...