19:47 17.10.2019
Հրաշալի լուր․ Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար: Հայաստանը հանձնառու է աշխատելու և համագործակցելու բոլոր գործընկերների հետ մարդու իրավունքների օրակարգը խթանելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
#Armenia has just been elected to @UN Human Rights Council (#HRC) with 144 supporting votes. Great result! Big thank you to all our supporters, UN member states for the trust! Committed to work hard and cooperating with all our partners in promoting the #humanrights agenda. pic.twitter.com/mKWSEgbkzk
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) 17 октября 2019 г.
20:10 04.06.2025
«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:43 04.06.2025
Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...
19:39 04.06.2025
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՇենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...
19:28 04.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...