23:29 17.10.2019
Այսօր Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար։ Այս նշանավոր ձեռքբերումը միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում արձանագրված էական առաջընթացի ճանաչման լավագույն վկայությունն է։
Այս հաջողությունը նաև ի ցույց է դնում միջազգային հանրության՝ Հայաստանի նկատմամբ բարձր վստահությունը՝ որպես հուսալի գործընկեր և մարդու իրավունքների պաշտպանությանն առաջամարտիկ, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և ոճրագործությունների կանխարգելման առումով։
Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և բազմակողմ արդյունավետ փոխգործակցության կողմնակից՝ Հայաստանը ստորագրել և միացել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր հիմնարար փաստաթղթերին և նախաձեռնություններին։ Այսօր կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այդ հանձնառությունները ոչ միայն մեր պետության իրավական համակարգի, այլև ազգային արժեհամակարգի և ինքնության կարևոր մասն են։ Մենք պատրաստակամ ենք ներկայացնել մեր փորձառությունը, լսել և սովորել մեր գործընկերներից և հանձնառու ենք աջակցելու միջազգային այնպիսի փոխգործակցությանը, որն ուղղված կլինի ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը, միջկառավարական արդյունավետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովմանը։
Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը: Մարդու իրավունքները համընդհանուր են՝ աշխարհի բոլոր անկյուններում բնակվող յուրաքանչյուր ժողովրդի և անհատի համար:
Հայաստանը վճռական է իր ներդրումը բերել Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընթացող միջազգային համագործակցությանն ու երկխոսության ամրապնդմանը, և այդ նպատակով մենք արդեն իսկ հանդես ենք եկել հստակ հանձնառություններով, որոնք նախատեսում ենք իրագործել առաջիկա տարիների ընթացքում։ Մենք շարունակելու ենք պայքարել ինքնության հիմքով խտրականության դրսևորումների, այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի և քարոզի դեմ, որովհետև Հայաստանին և հայ ժողովրդին լավ հայտնի են այդ հիմքերով մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքները։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի անդամակցությունը զուգակցվելու է նաև ՄԱԿ-ի մեկ այլ կարևոր մարմնում՝ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում՝ Հայաստանի նախագահությամբ։ Սա առավել ևս խորհրդանշական է՝ հաշվի առնելով այսօր Հայաստանի հանրային կյանքում կանանց քաղաքական ներկայացվածության և ներգրավվածության նշանակալի աճը, որը վկայում է մեր երկրում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հետևողական քայլերի արդյունավետության մասին։ Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային համագործակցության ամրապդնման գործում, և մենք նախատեսում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերն այդ օրակարգը առաջ տանելու համար։
Կցանկանայի երախտագիտություն հայտնել միջազգային մեր գործընկերներին Հայաստանի թեկնածության հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարության, նախարարությունների և գերատեսչությունների, ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարեկրյա տարբեր պետություններում և միջազգային կառույցներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տարված հետևողական և համակարգված աշխատանքի համար։ Սա մեր բոլորիս հաջողությունն է, որով մենք նաև ստանձնում ենք մեծ պատասխանատվություն միջազգային համայնքի առջև։
20:10 04.06.2025
«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:43 04.06.2025
Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...
19:39 04.06.2025
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՇենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...
19:28 04.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...