11:34 18.10.2019
Սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, ով մասնակցել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի մշակումների աշխատանքներին, ԱԺ-ում ներկայացրել է մշակման ընթացակարգը՝ որպես անկախ փորձագետ: Նշեց, որ այսօր լույս է տեսել հայեցակարգը, շուտով կլինի բարեփոխումների մասին բուն օրենքի նախագիծը:
Նա նշեց, որ կարևորագույն բլոկերից է կուսակցությունների ֆինանսնավորումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը, կուսակցական գործունեության և բիզնեսի տարանջատումը. սրանք են նկատի ունեցել մշակելիս: Անդրադարձավ աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկություններին, որոնք բաժանել են հիմնահարցերի խմբերի՝ բլոկերի։
Գրանցման համար անդամների պահանջված թիվը նշված է որպես 800, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներում թիվն ավելի նվազ է, օրինակ՝ Ֆրանսիայում 3 հոգի է պահանջվում, ՌԴ-ում՝ ընդամենը 500 հոգի:
«Աշխատանքային խումբն, այսպես ասեմ, չհամարձակվեց շատ ազատական մոտեցմամբ, 3 հոգին ազատական կլիներ, առաջարկություն է եղել անդամների թիվն իջեցնել 300 հոգու: Ազատականացման շրջանակներում մյուս առաջարկությունը տարածքային ստորաբաժանումներ ունենալու պահանջն է, որը բարդ ֆորմուլայով է ներկայացված այսօրվա օրենքում, բայց պահանջվում է գրանցված տարածքային ստորաբաժանումներ ունենալ մարզերի 1/4-ում: Աշխատանքային խումբը չի կարևորել՝ հաշվի առնելով տեխնոլոգիական արդի հնարավորությունները»,-ասաց Մազմանյանը:
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:43 04.06.2025
Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...
19:39 04.06.2025
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՇենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...
19:28 04.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
19:20 04.06.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել […] ...