Պետությունը կուսակցությունների ֆինանսավորումը կարող է ավելացնել 5-10 անգամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

Պետությունը կուսակցությունների ֆինանսավորումը կարող է ավելացնել 5-10 անգամ

12:16 18.10.2019

«Կուսակցությունների ֆինանսավորման հարցում պետք է լինի պետական աջակցության հիմնահարց»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց սահմանադրագետ Արմեն Մազմանյանը, որը մասնակցել է «Կուսակցությունների մասին» օրենքի հայեցակարգի մշակման աշխատանքներին:

Նշել է, որ ներկայիս ծավալը բավարար չէ, բացի դրանից, ներկայացրել է առաջարկությունների փաթեթը: Ըստ այնմ` առաջարկվել է.

  • Այն մասին, թե որքանով և ինչ ֆորմուլայով կմեծանա, կխոսենք ավելի ուշ, նախատեսվում է ավելացնել բազմակի, միգուցե 5, 10 անգամ, սա ԱԺ ներկայացուցիչները քննարկել են կառավարության համապատասխան մարմինների հետ: Ինչ վերաբերում է կուսակցությունների՝ պետական շեմին հասնելու հարցին, առաջարկվում է 3 տոկոսի շեմը իջեցնել երկուսի կամ պայմանավորել ԱԺ անցնելու հնարավորության հետ:
  • Նվիրատվությունների հետ կապված բավական լուրջ և համարձակ առաջարկություններ են տեղ գտել՝ առաջ ընկենելով միջազգային չափանիշներից: Առաջարկություններից մեկը եղել է այն, որ պետք է թույլատրվեն միայն ֆիզիկական անձանց կողմից, բացառվի իրավաբանական անձի նվիրատվությունը, նպատակը՝ մասնավոր շահերի ազդեցությունը նվազեցնել կուսակցությունների վրա:
  • Նվիրատվությունների հետ կապված՝ պետք է բացառվեն բոլոր կանխիկ նվիրատվությունները և կատարվեն անկանխիկ, սա կբարձրացնի հաշվետվողականությունը, կուսակցության նկատմամբ վերահսկողական արդյունավետությունը, եղել է մտահոգություն, թե ինչպես ապահովենք, որ մասնակցային ժողովրդավարությունը բարձրանա, և քաղաքացիները փոքրիկ ներդրումներով մասնակցեն, տեխնիկական լուծումներ գտնվել են, կարող են արվել տեխնիկական այնպիսի միջոցների օգտագործմամբ, որ հաշվետվության պարամետրերը պահպանվեն:
  • Պետք է կուսակցական ֆինանսներից բացառվի ձեռնարկատիրական գործունեության մասնակցել, ընդհանրապես բացառել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, միայն կարող է բացառություն լինել հրատարակչական և ԶԼՄ գործունեությունը:
  • Ընտրարշավի ֆինանսների նկատմամբ վերահսկողության հարցի մասին. ըստ օրենքի` ֆունկցիան վերահսկիչ կազմակերպությանն է պատկանում, աշխատանքային խումբը գտել է, որ պետք է այս մարմինն ուժեղացվի, առաջարկությունների մեջ կարևոր մի առաջարկ, որ տեղ գտավ, որ որոշակի պահի այս ամբողջ վերահսկողական գործառույթը անհրաժեշտ է առանձնացնել ԿԸՀ-ից և տեղափոխել այլ մարմին, որպես այդպիսին՝ դիտարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:10 04.06.2025

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 04.06.2025

SHANTNEWS

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:53 04.06.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

19:43 04.06.2025

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

19:39 04.06.2025

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

19:28 04.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

BACK_TO_TOP