Չեմ հավատում, որ ներքին ժողովրդավարության կանոններ չունեցող կուսակցությունը կարող է երկիրը առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով. Լենա Նազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+21.09 oC

Չեմ հավատում, որ ներքին ժողովրդավարության կանոններ չունեցող կուսակցությունը կարող է երկիրը առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով. Լենա Նազարյան

12:28 18.10.2019

Սյսօր ԱԺ-ում «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խոսեց այն մասին, որ ինքը 2015թ. անձամբ մասնակից լինելով կուսակցության ձևավորման գործընթացին, լավ է պատկերացնում խնդիրները, ըստ այդմ էլ ներկայացրել է իր առաջարկությունները: Բայց մինչ դրանց անցնելը, նա ներկայացրեց իր սկզբունքները: Ասաց.

«Կներեք, բայց ես չեմ հավատում, որ կուսակցությունը, որը չունի ներքին ժողովրդավարության կանոններ և փորձ, ստանձնելով երկրի կառավարումը, կարող է երկիրը առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, որովհետև այդ կուսակցությունը իր ներսում չունի պատկերացում, թե ինչ է ժողովրդավարությունը: Ես չեմ հավատում, որ կուսակցությունները, որոնք մերժում են ներքին ընտրությունների միջոցով ղեկավար կազմի ձևավորումը, երկիրը կառավարելիս կապահովեն ազատ և արդար պայմաններ ընտրությունների համար:

Ես չեմ հավատում, որ այն կուսակցությունները, որոնք չեն դրսևորում կանանց և տղամարդկանց հանդեպ հավասար անխտրական խոսք, կարող է գրեթե հավասարաչափ կանանցից և տղամարդկանցից բաղկացած հասարակության համար հաստատել հավասար իրավունքներ:

Կան հարցեր, որ կուսակցությունները անկախ գաղափարների տարբերությունից, պետք է պարտադրված լինեն հավասար ու ժողովրդավար, և այս հարցերը չպետք է լինեն առանձին ղեկավարների քմահաճության դաշտում, որովհետև կոռումպացված խտրական, ոչ ժողովրդավար կուսակցությունները չպետք է հնարավորություն ունենան քաղաքական դաշտ ձևավորել,  կամ, ինչպես տեղի էր ունենում, քաղաքական գործընթացների իմիտացիա անել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:53 04.06.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

19:43 04.06.2025

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

19:39 04.06.2025

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

19:28 04.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

19:20 04.06.2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել […] ...

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

19:10 04.06.2025

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

Եվրամիության առաջնորդները մտադիր են աջակցել Ուկրաինայում զինված հակամարտության շարունակությանը՝ չնայած Միացյալ Նահանգների խաղաղապահ ջանքերին, և ցանկանում են դրան ներքաշել նաև Հունգարիային, որը դեռևս խաղաղության կողմնակից է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գուիյաշը։ Նա հայտնել է, որ իր վերջին նիստում Հունգարիայի կառավարությունը վերանայել է Ուկրաինայում ռազմական իրավիճակը և եկել […] ...

BACK_TO_TOP