«Արևային» վիտամին՝ ի՞նչ է դա և ինչի՞ համար է անհրաժեշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

«Արևային» վիտամին՝ ի՞նչ է դա և ինչի՞ համար է անհրաժեշտ

23:28 19.10.2019

20-րդ դարի սկզբին ամերիկացի մի բիոքիմիկոս արտոնագիր ձեռք բերեց կաթը և այլ սննդատեսակները ուլտրամանուշակագույն ճառագայթներով մշակելու համար: Արվում էր դա այն նպատակով, որ սնունդը հարստանար ռախիտը կանխարգելող  «արևային» վիտամինով: Խոսքը D3 վիտամինի մասին է, որի ներգործությամբ արևային ճառագայթները ներթափանցում են և դրական ներգործում օրգանիզմի վրա:

Ո՞ր մթերքներում կա վիտամին D3

Սաղմոն, յուղոտ ձուկ, կարագ պանիր, ձվի դեղնուց, ձկան խավիար, խմորիչ, սունկ, լյարդ, միս, եգիպտացորենի ձեթ: D3 վիտամին կարելի է ստանալ պարզապես արևից: Մռայլ եղանակը նվազեցնում է D3 վիտամինի ներթափանցումը: D3 կարելի է ստանալ նաև սոլյարիներում, բայց այստեղ կա  չարորակ նորագոյացություն ձեռք բերելու վտանգ:

Ինչի՞ համար է պետք D3 վիտամինը

Իմունիտետի կարգավորման համար մեծ նշանակություն ունի այս վիտամինը: Եթե վիտամին D3-ի պակաս կա, օրգանիզմը դառնում է  ընկալունակ մրսածության ու տարբեր վարակների նկատմամբ: Բացի այդ, այն պատասխանատու է կալցիումի և ֆոսֆորի փոխանակության համար, կանխարգելում է ռախիտը, ամրացնում է մանկական ոսկորները, բարելավում է արյան մակարդելիությունն ու սրտի աշխատանքը:

Բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս այս վիտամինը կանանց՝ օստեոպարոզը կանխարգելելու և հորմոնային խանգարումները կարգավորելու համար:

D3 վիտամինի օրական չափաբաժինը

Կախված է տարիքից: Մինչև 1 տարեկան փոքրիկին բավարար է 500 միավորը: Դրանից  մեծերին օրական 600 միավոր է անհրաժեշտ:  Նույնքան էլ  հղիներին է նշանակվում: Տարեց մարդիկ կարիք ունեն օրական 800 միավոր վիտամին D3-ի:

D3-ի պակասի ախտանշանները

Առաջին ազդանշանները, որոնք ահազանգում են այս վիտամինի պակասի մասին ՝ քաշի ավելացումն է, պսորիազն ու մաշկային անհասկանալի ցաները, հաճախ հիվանդացությունը, թույլ իմունիտետը: Սկսվում են անքնություն, ուշադրության կենտրոնացման խնդիրներ, մկանները ցավում են:

D3-ի ավելցուկի վնասը

Բնական ճանապարհով՝ այսինքն արևից և սննդից ստացվող վիտամինը հավաքվում է ոսկորներում և ծախսվում տարվա մռայլ եղանակին: Իսկ սինթետիկ վիտամինի ավելցուկը կարող է առաջացնել միգրեն, սրտխառնոց, առիթմիա, անընդհատ ծարավի զգացում, փորացավեր: Եթե ժամանակի չդիմել բժշկի՝ կարող են սկսվել սրտի, երիկամների, թոքերի ու ստամոքսի խնդիրներ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP