12:49 18.10.2019
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի խորհրդարանի անդամ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն այցելել է Արցախ և այնտեղ մասնակցել է Արցախի բարեկամների համաժողովին, ադրբեջանցիները սկսել են հալածել նրան սոցցանցերում, մամուլում, և բանը հասել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից Ռուսաստանին բողոքի նոտա հանձնելուն։
Զատուլինի գրասենյակը պատասխանել է այդ մեղադրանքներին ու հայտարարել, որ ադրբեջանցիները անցնում են բոլոր հնարավոր սահմանները։ Հայտարարության մեջ նշվում է, որ պատգամավորի այցի համար որևէ լումա չի ծախսվել Ռուսաստանի պետական բյուջեից։ Միաժամանակ, Զատուլինի գրասենյակը տարօրինակ է համարում, որ Ստեփանակերտում անցկացված համաժողովի ժամանակ Արցախում են եղել 30 երկրների ներկայացուցիչներ, այնտեղ են այցելել նաև ամերիկացի կոնգրեսականներ, բայց աղմուկը միայն Զատուլինին է ուղղվել։
Պատգամավորը, ըստ հայտարարության, վերջին 25 տարում մշտապես այցելել է Արցախ և մշտապես հղել է խաղաղության կոչեր և մերժել է պատերազմի միջոցով հարցեր լուծելու փորձերը, ինչպիսին 2016 թվականի ապրիլին սկսեց Ադրբեջանը։
Ավելին, Զատուլինի գրասենյակից կոչ են անում իրենց չսովորեցնել, թե ինչպես պետք է պաշտպանել ռուսական շահերը։ Եվ այդ համատեքստում ռուսաստանցի պատգամավորի հայտարարության մեջ հիշատակվում են այն դեպքերը, երբ Ռուսաստանում են սխալ համարել Ադրբեջանի վարքը․
20:10 04.06.2025
«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:43 04.06.2025
Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...
19:39 04.06.2025
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՇենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...
19:28 04.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...