21:45 22.10.2019
Ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան «Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտին» տված հարցազրույցում խոսել է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին` հայտարարելով, որ 2008-ի գարնանը Վաշինգտոնում մշակել էին պլան, որ «Վրաստանը կարողանար խուսափել այն թակարդից, որ պատրաստում էր Ռուսաստանը»:
Նրա խոսքերով՝ Պուտինի թակարդը Սաակաշվիլիի համար երկու ելք էր թողնում՝ կա՛մ անվերապահորեն պետք է համաձայնվեր, որ Ռուսաստանը վերահսկեր Աբխազիան և Հվ. Օսիան, կա՛մ պետք է տեղի ունենար զինված հակամարտություն:
Մեթյու Բրայզան հիշել է նաև 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովը՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հստակ աջակցում էր Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության MAP ծրագրի հատկացմանը, սակայն այդ հարցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արգելափակեց: Բրայզայի խոսքերով՝ միջադեպը կարող է կրկնվել նաև հետագաայում:
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում Գերմանիան ամենից շատ ձգտում խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից, ինչը հասկանալի է ՝ ելնելով այդ երկրի դրամատիկ պատմությունից: Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, այդ տարիներին լինելով արտաքին գործերի նախարար, ձգտում էր չիրականացնել այնպիսի քաղաքականություն, որը կհանգեցներ Ռուսաստանի հետ առճակատման»,- ասել է Բրայզան:
Արևմուտքը ցանկանում էր մեղադրել Սաակաշվիլիին և, ըստ երևույթին, մեզ` ԱՄՆ-ին, այն բանի համար, որ Սաակաշվիլին պատերազմ էր ուզում, և որ մենք ենք դրդել նրան այդ քայլին: Բայց մեր կարգախոսը վրացի ընկերների համար էր. եթե պատերազմ լինի, մենք ձեզ հետ չենք: Մի հասցրեք պատերազմի: Ես նույնիսկ բաց խոսեցի հեռախոսով, որ Մոսկվան լսի այդ ուղերձը»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ 2008 թվականի ապրիլի 3-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրները Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանին և Ուկրաինային պետք է տրամադրեին MAP, սակայն, այն Գերմանիայի և Ֆրանսիայի խնդրանքով հետաձգվել էր մինչև տարվա վերջ:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...