15:23 19.10.2019
Հ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումեր է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց 14, արտադրությունն 75, որից՝ կաթնամթերք արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)` ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին, հայտնում են ՍԱՏՄ լրատվության բաժնից:
Նշվում է, որ հանրային սննդի օբյեկտները, սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են Հայաստանի Հանրապետությունում իրացման համար արտադրվող սննդամթերքի մեջ օգտագործել միայն յոդացված կերակրի աղ (բացառությամբ այն դեպքերի, երբ յոդացված կերակրի աղի օգտագործումը չի թույլատրվում արտադրության տեխնոլոգիայով):
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ սննդի արտադրություններում օգտագործվում է թե յոդացված, թե չյոդացված կերակրի աղ, ինչը փաստել են լաբորատոր փորձաքննության արդյունքները և տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը (չյոդացված կերակրի աղի օգտագործումը նախատեսված է եղել տվյալ արտադրության տեխնոլոգիայով): Պարզվել է նաև, որ դրանք եղել են «Ավանի աղի կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից արտադրված, և ավելի փոքր քանակությամբ՝ ներմուծված:
Վերահսկողության շրջանակներում առանձնակի ուշադրություն է դարձվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներմուծված և սննդի արտադրություններում օգտագործվող աղին (կատարվել է նմուշառում, լաբորատոր փորձաքննություն, ուղեկցող փաստաթղթերի ուսումնասիրություններ, մակնշման համապատասխանության ստուգում): Կերակրի աղի չափանիշներին չհամապատասխանող, մասնավորապես՝ սննդի արտադրություններում «տեխնիկական» աղի օգտագործման դեպք չի հայտնաբերվել:
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 3 կազմակերպություններում՝ Լոռու մարզում գործող «Վիգեն Գրիգորյան» Ա/Ձ-ում, «Սեդրակ և Տիգրան» և «Տաշիր կաթ» ՍՊԸ-ներում հայտնաբերվել է քիչ քանակությամբ (105 կգ) անհայտ ծագման աղի օգտագործման դեպք (բացակայել են անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերը և մակնշումը): Իսկ «Լոռվա կաթ» ՍՊ ընկերության կողմից օգտագործվող աղը կալիումի ֆեռոցիանիդ ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այդ ընկերությունների տնօրեններին տրվել են արտադրանքը արգելելու և օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր:
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է նաև, որ կերակրի աղի շուկայում դիտարկումները կրում են շարունակական բնույթ, քանի որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 18-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2016 թվականի մարտի 23-ի համապատասխանաբար թիվ 74-Ա և թիվ 829-Ա համատեղ հրամանների` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը յուրաքանչյուր տարի պետք է իրականացնի կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողություն և պարբերաբար արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնի ՀՀ առողջապահության նախարարություն՝ սահմանված ձևաչափով:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...