20:33 19.10.2019
Երկու օր առաջ վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարը վթարվել էր, հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Գետը դարձել էր դարչնագույն և վթարի վերացումից ժամեր անց էլ դեռ պղտոր էր: Ինչ է կատարվել, ինչու, ով է պատասխանատու և ինչպես է հաշարկվելու բնությանը հասցված վնասը՝ աշխարհագրագետ Լևոն Գալստյանն ասում է, որ մոտ 10 տարի է՝ բնապահպաններն ահազանգում են՝ Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները լցվում են Արծվանիկի ջրամբար, նստում են ջրամբարի հատակին, ջուրը հոսում է դեպի Նորաշենիկ գետ, այնտեղից էլ Ողջի:
Հասկանալի է՝ անգամ թափոնների մեխանիկական նստեցումից հետո ջուրը մաքրված համարել չի կարելի: Հերթական ահազանգը ստացվեց երկու օր առաջ. գետի ջուրը աղտոտվել էր, դարձել դարչնագույն: Կառավարության նիստին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ տնտեսվարողը գաղտնի է պահել վթարը, սեփական ուժերով «սվարկա է» արել:
Հիշեցնենք՝ վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում: Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը վնասվել է. արտանետումները չեն հասել մինչև Արծվանիկի ջրամբար, լցվել են Ողջի գետը՝ այս անգամ արդեն առանց մեխանիկական մաքրման:
911 ծառայություն տեղեկություններ հաղորդվել են միայն առավոտյան՝ ժամը 08:40-ին: Պղնձամոլիբդենային կոմբինատի հաղորդագրության համաձայն՝ խողովակից արտահոսքը տևել է 30-40 րոպե։ Արտադրական վթար՝ կոմբինատի պատասխանատուների բնորոշմամբ, որը ներգրավված է ռիսկերի գնահատման մեջ:
Վթարի պատճառը վերացնելուց հետո գետը դրանից դեռ 10 ժամ անց էլ խելքի չէր գալիս, դարչնագույն ջրեր էին շարունակում հոսել: Անգամ, եթե աղետը վերացվել է 40 րոպե անց, պարզ թվաբանական հաշվարկը հետևյալն է՝ վնասվել է 1000 մմ խողովակ, դրա թողունակությունը վայրկյանում 2000 լ ջուր է: Դա նշանակում է, որ մոտավոր հաշվարկով՝ 4 մլն 800 հազար լիտր ծանր մետաղներով ջուր է լցվել Ողջի գետը:
Վթարն արձանագրելուց հետո պետական լիազոր մարմինը պետք է հաշվարկեր, թե որքան աղտոտված ջուր է լցվել գետը: Լաբորատոր փորձաքննության պատասխանները կարող են ստացվել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ քայլերի հաջորդականությամբ պետք է հաշվարկվի ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով հասցրած վնասի չափը: Եվ մի քայլ էլ Լևոն Գալստյանն է հիշեցնում՝ ինչպես է մաքրվելու գետն այդ աղետից հետո, կա՞ արդյոք ծրագիր, հաշվարկ, որքան գումար է պետք դրա համար, ով պետք է դա կատարի: Ի դեպ, Զանգեզուրի երկրորդ ամենախոշոր գետը՝ Ողջին, արդյունաբերական գոտու հետևանքով անպիտան է ոռոգման համար, այդտեղ վաղուց արդեն ձկներ չկան:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...