Աղետի գոտուց զարգացման գոտի. 88-ի երկրաշարժի դասերն ու ժամանակի մարտահրավերներն են քննարկվել Գյումրիում անցկացված միջազգային գիտաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Աղետի գոտուց զարգացման գոտի. 88-ի երկրաշարժի դասերն ու ժամանակի մարտահրավերներն են քննարկվել Գյումրիում անցկացված միջազգային գիտաժողովում

20:00 22.10.2019

«Աղետի գոտուց զարգացման գոտի․․․ անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» թեմայով երեկ մեկնարկել է եռօրյա միջազգային գիտաժողով։ Կազմակերպիչները՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ու Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանն են։ Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի ավելի քան 10 բուհերի, գիտական հաստատությունների 80 դասախոսներ՝ 60 գիտական հոդվածներով։

Հայաստանից և արտերկրից Գյումրի եկած գիտնականների զեկույցներում նրանց դիտարկումներն են 30 տարի առաջ տեղի ունեցած աղետի մասշտաբների ու դրա հետևանքների վերացման մասին։ Սպիտակի երկրաշարժից խոսելիս առաջինը խոսում են այն սխալների մասին, որոնց պատճառով երկրաշարժի զոհերի թիվը մեծ եղավ: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ Ավետիսյանի դիտարկմամբ՝ Սպիտակի երկրաշարժի սխալներից մեկն այն էր, որ Հայաստանում ճիշտ չէր գնահատվել սեյսմիկ ռիսկը, այն 7-8 բալ էր սահմանվել, բայց բնությունն ապացուցեց մասնագետների սխալը, Հայաստանը գտնվում է 10 բալանոց սեյսմիկ գոտում:

Բացի դրանից՝ մասնագետները մինչ 88 թվականը ճիշտ չէին գնահատել Կովկասում հավանական երկրաշարժերի խորությունները։ Հաստատել էին, որ Հայաստանում 35 կմ-ից խոր երկրաշարժեր չեն կարող լինել, ըստ այդմ էլ, ուսումնասիրությունները տարվել էին ավելի քիչ խորության թույլ երկրաշարժերի համար։

Սպիտակի երկրաշարժն իր հետցնցումներով հակառակն ապացուցեց։ 88-ի երկրաշարժին հաջորդած 1 ամսվա ընթացքում մինչև 110 կմ խորությամբ ցնցումներ են գրանցվել: Գիտնականները շեշտում են, որ մշտապես ուշադրության կենտրոնում պետք է պահել սեյսմակայուն շինարարությունը: Ու դեռ կարևոր խնդիր է մնում Հայաստանի տարածքում ցնցումների ճշգրիտ գնահատումը։ Եղած սեյսմիկ կայանների քանակը, ըստ մասնագետների, դեռ բավարար չէ ճշգրիտ տվյալներ ստանալու համար։

ՌԴ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Բուրմինի զեկույցի համաձայն՝ Հայաստանը սեյսմակտիվ գոտի է, և երկրաբանաֆիզիկական խնդիրների լուծման համար շատ կարևոր է ցնցումների կոորդինատների ճիշտ գրանցումը։

Հայաստանն ընդամենը 30 սեյսմիկ կայան ունի, որոնք երկրի տարածքով հավասարաչափ չեն տեղակայված, ըստ այդմ էլ, համեմատաբար թույլ ցնցումները հաճախ չեն գրանցում։ Գիտաժողովի զեկուցումները նաև վերաբերում են երկրաշարժի թողած սոցիալ-տնտեսական հետևանքներին: Արդյունաբերության վերագործարկումն աղետի գոտում բնակարանաշինությանը զուգընթաց չտարվեց:

Տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսանդրա Լեշինսկայան ներկայացրեց Հայաստանի արդյունաբերության զարգացման հեռանկարների մասին Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի վերլուծությունները։

Նրա համոզմամբ՝ Հայաստանն այն հազվագյուտ երկրներից է, որը հարուստ է այնպիսի բնական հանածոներով, ինչպիսիք են սելենը, տելուրը, բիսմուտը, ինդիումը և այլն։ Սրանք մետալուրգիայի հիմքը կազմող էլեմենտներ են, որոնք օգտագործվում են գրեթե բոլոր արտադրություններում։

Հիմա աշխարհում այս նյութերի արտահանման մենաշնորհը Չինաստանինն է, որն էլ շուկայում գին թելադրող է։ Ըստ պրոֆեսորի՝ Հայաստանը ռեալ հնարավորություններ ունի իր ընդերքի հարստությունը նաև տեղում վերամշակելու։

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ըստ բանախոսների, ինովացիոն ծրագրերի համար ներդրումներ համարյա չեն կատարվում։ Այս գիտաժողովը, կազմակերպիչների խոսքերով, այն եզակիներից է լինելու, որում տեղ գտած գիտական հոդվածները դառնալու են տնտեսության մեջ կիրառելի։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի խոսքերով՝ լավ կլինի, որ գիտական հոդվածները լինեն ոչ թե գիտական հանրույթի համար, այլ ԱԺ պատգամավորների, պետական կառավարման մարմինների օրակարգում, ու դա կլինի երկիրը 1 քայլ ավելի լավը դարձնելու հրամայականը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ ասում է, որ հիմա մարզի ռազմավարական մեծ ծրագիրն է մշակվում և հատկապես ակադեմիական միջավայրից եկող ազդակներն են այն հիմնաքարերը, որոնք պետք է դրվեն ռազմավարության հիմքում:

Գիտնականների ներկայացրած հոդվածները հիմք են լինելու 88-ի դասերն ու ներկա մարտահրավերները գնահատելու համար, կկատարվեն վերլուծություններ, որոնք հնարավորություն կտան միջազգային փորձի համեմատությամբ Շիրակի մարզում տնտեսական նոր հեռանկարներ ստեղծել։ Այն, որ մարզում զբոսաշրջությունն է դարձել հիմա գերակա ուղղություն, նաև արտերկրից եկած գիտնականներին ներկայացվեց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP