20:31 21.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է 39 տարեկան:
Ո՞վ է Քիմը
Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։
Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, որն այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև աթլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։
Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։
Քիմն ունի երկու քույր՝ Քլոեն և Քորթնին և մեկ եղբայր՝ Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները:
Կարիերան
Նա հայտնի է դարձել 2007 թվականին թողարկված 18+ ֆիլմի շնորհիվ։
Իր դերասանական դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականին նկարված «Անիրական ծանր ֆուգասային ռումբ» ֆիլմում, որում կատարել է Լիզայի դերը։
Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։
Քարդաշյանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր։
2010 թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը։
Անձնական կյանքը
Քիմն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմն ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ։ Քարդաշյանն երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։
Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում։
Նրանք ունեն երկու դուստր և մեկ որդի։
Հայաստան կատարած այցերը
2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոե Քարդաշյանը ժամանել են Հայաստան։
Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում՝ Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում։
Երևանում քույրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ։ Դրանից բացի՝ Քիմի ամուսին Քայնե Ուեսթը համերգ էր տվել Կարապի լճում:
Քիմ Քարդաշյանը օրեր առաջ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ կրկին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին` որպես բանախոս:
Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով:
Դրանից բացի՝ Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ:
Քիմը նաև հասցրել էր ընթրել Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նա կառավարությունում հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հյուրընկալվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում:
12:24 07.07.2025
Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...
12:15 07.07.2025
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԱվարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:45 07.07.2025
Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...