19:51 22.10.2019
Սահակ Այվազյանը Գյումրու տուն-ինտերնատի բնակիչ է արդեն 7 տարի: 2012-ին այստեղ է տեղափոխվել Արմավիրի մարզից: Վերջին մի քանի օրերին նա տուն-ինտերնատի ամենահայտնի բնակիչն է դարձել: Տուն-ինտերնատի լուծարման մասին որոշումից հետո հացադուլ էր հայտարարել: 7 տարի նրան նույն սանիտարն է խնամում: Նրա հետ հնարավոր բաժանման դեմ իր բողոքը ինտերնատի բնակիչը այդ կերպ էր արտահայտել:
«Ես չեմ ուզում անձնակազմից հեռանալ: Այստեղ անձնակազմը շատ լավ է, մանավանդ մայրապետները: Ինչքան իրենք այստեղ երկար մնան ու աշխատեն, այդքան լավ մեզ համար: Ես խնդրում եմ, որի մեր անձնակազմը մնա: Նրանց հորդորով էլ դադարեցրել եմ հացադուլը»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրու տուն-ինտերնատի բնակիչ Սահակ Այվազյանը:
Հացադուլը ընդամենը մեկ օր է տևել, հիմա արդեն բողոքի ու պահանջի այլ տարբերակ են ընտրել աշխատակիցները: Շահերի պաշտպանության կոմիտե են կազմել, որն էլ հանդես է գալիս ինտերնատի բոլոր 71 աշխատակիցների անունից: Հիմնավորումն էլ այսպիսին է, որ լուծարման որոշումից դժգոհ են բոլորը, ու խնդիրը անձնավորված չէ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հետ օրեր առաջ ունեցած հանդիպումից հետո պարզ է դարձել, որ աշխատակիցների մեծ մասը հնարավոր է գործազուրկ դառնան:
Տուն-ինտերնատը պատվիրակման սկզբունքով հանձնվելու է հասարակական կազմակերպության: Իսկ հասարակական կազմակերպությունը որոշելու է, թե ներկայիս աշխատակիցներից ովքեր կմնան ու ովքեր կհեռանան: Հասարակական կազմակերպության ընտրության մրցույթը նոյեմբերին է կայանալու, բայց տուն-ինտերնատի աշխատակիցներին արդեն հայտնի է, թե ծերերի խնամքը որ կազմակերպությունն է շարունակելու: Լուծարման և հասարակական սեկտորին հանձնելու որոշումը 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու: Իսկ միակ բանը, որ ունի տուն-ինտերնատը, դա մասնագիտական կադրերն են, որոնք աշխատանքից ազատման ծանուցագրերը ստորագրել հրաժարվել են: Այս մասին հենց երեկ է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը խոսել աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում: Ըստ Արմեն Սարուխանյանի՝ հանդիպումը որոշումներում ոչինչ չի փոխել:
«Ներկայացրել եմ խնդիրները աշխատատեղերի հետ կապված: Ընդամենը տեղի ունեցավ զրույց, ոչ մի փոփոխություն չնկատեցի: Որևէ կերպ դիրքորոշման քննարկում չի եղել: Այսինքն՝ նախարարության որոշումը, իմ կարծիքով, փոփոխության ենթակա չէ: Այդպես են ասում: Կոլեկտիվն էլ, փաստից ելնելով, արեց հետևյալ առաջարկությունը, որ արդարության սկզբունքից ելնելով հնարավորություն տան այդ պրոցեսին մասնակցել: Բացել հասարակական կազմակերպություն, մեր անձնակազմը կլինի այդ ՀԿ-ի անդամ, գտնեն բարեգործ և մասնակցեն մրցույթին, որը կայանալու է: Խնդիրը ժամանակն է: Ռեալ չէ մինչև նոյեմբեր այդ ամենը հասցնել: Անարդար վերաբերմունքն այն է, որ չկար տեղեկություն, կար ինֆորմացիա, կային լուրեր ասեկոսեների տեսքով, որ տեղի է ունենալու նման բան, ընդ որում, լուծարում բառը երբևէ չի շեշտվել: Շեշտվել է, որ կա հասարակական կազմակերպություն, իսկ թե ինչ ձևի կլիներ համագործակցությունը, որևէ մեկը ինֆորմացիա չունի»,- SHANTNEWS-ին ասել է տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը:
Տուն-ինտերնատի վերակազմավորման կամ լուծարման գործընթացի այս փուլում այստեղ խնամվող ծերերի ապրելու վայրը չի փոխվելու: Տուն-ինտերնատից տուն-պարտեզների անցման գործընթացը, նշվում է, որ նախարարության երկարաժամկետ ծրագրերում է: Հետագայում նախատեսվում է 150 և ավելի տեղ ունեցող ինտերնատներից ծերերին տեղափոխել մինչև 10 խնամվողի համար նախատեսված տներ:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...