Օրինակ` մեկը եկել է` էս սենյակը նորոգի, ասում եմ` բռակ ես արել էս վերանորոգումը, հետ եմ վերցնում գումարս. Թունյանը` եկամտային հարկի նրբությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

Օրինակ` մեկը եկել է` էս սենյակը նորոգի, ասում եմ` բռակ ես արել էս վերանորոգումը, հետ եմ վերցնում գումարս. Թունյանը` եկամտային հարկի նրբությունների մասին

17:19 22.10.2019

«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մի քանի նախագծերի բացասական եզրակացություն ենք տվել, և  դրանց մեծ մասը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից: Մեծ մասը եկամտային հարկի արտոնության մասին էր: Հիմնավորումները ներկայացվել են հանձնաժողովի նիստին: Քանի որ ԱԺ լիագումար նիստին հնարավորություն չեղավ դրանք ներկայացնել, այժմ կոնկրետ մի նախագիծը, որը վերաբերում էր քաղիրավական  պայմանագրով եկամտահարկի փոխհատուցմանը, դա նաև մի ահագին մասով լրագրողներին էր վերաբերում»,- խոսելով ասուլիս հրավիրելու անհրաժեշտության մասին` ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Ի՞նչ են առաջարկում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները 

Այժմ գործում է եկամտային հարկի հետևյալ մեխանիզմը` գործատուն վճարում է եկամտահարկ, եռամսյակը մեկ հաշվարկ է կատարվում: Եթե հիփոթեք  ունի, նայում են վարկի տոկոսին, մենակ տոկոսին, թե ինչքան տոկոս  է մուծել երեք ամսվա ընթացքում, դա հետ են տալիս: Դա վերաբերում է վարձու աշխատողներին:

«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է, որ նաև այդ ծրագրից օգտվեն քաղիրավական պայմանագրով աշխատողները, որոնք  պայմանագրով են աշխատում: Հարցի տեխնիկական կողմն այն է, որ քաղիրավական ու վարձու աշխատողներինը տարբեր կերպ է հաշվակվում եկամտային հարկը:

«Օրինակ` մեկը եկել է` էս սենյակը նորոգի, կանխավճար եմ տվել իրեն, ասենք 300 000 դրամ, 200000-ն ասենք հետ է վերադարձվում նրան որպես հիփոթեքի տոկոս: Հետո ես կանչում եմ էդ մարդուն և ասում ՝ բռակ ես արել էս վերանորոգումը և հետ եմ վերցնում իմ գումարը: Պետությունը ո՞նց պիտի հետ վերցնի իր գումարը»,- բացատրել է  Բաբկեն Թունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP