Ինչքանո՞վ է տեղին, որ կառավարում եք մի հիմնարկ, որի ղեկավարը տեղյակ չէ, որ դուք որոշել եք իրեն կառավարել. Թովմասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Ինչքանո՞վ է տեղին, որ կառավարում եք մի հիմնարկ, որի ղեկավարը տեղյակ չէ, որ դուք որոշել եք իրեն կառավարել. Թովմասյան

12:58 24.10.2019

Այսօր ԱԺ-ն քննարկում էր ռազմական դրության պայմաններում առողջապահական հաստատությունների կառավարումը նախարարությանը վերապահելու հարցը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե նախագիծն իրականացնելուց առաջ մասնավոր հիվանդանոցների հետ եղե՞լ է քննարկում: Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը պատասխանեց.

«Սեփականատիրոջ կամ սեփականության իրավունքի հետ առնչություն չունեցող խնդիր է քննարկվում, իսկ պաշտոնյան համակարգն է կառավարելու և համապատասխան ստացած աստիճանի, իսկ պատասխանատվության աստիճանը, ինձ թվում է, պաշտոնը ստանձնելու պահին է գիտակցում»:

Թովմասյանը արձագանքեց.

«Չգիտեմ՝ ինչքանով էր տեղին, որ դուք կառավարում եք մի հիմնարկ, որի ղեկավարը տեղյակ չէ, որ դուք որոշել եք իրեն կառավարել թեկուզ ռազմական դրության ժամանակ, կարծում եմ, որ պետք է քննարկվեր»:

Պատգամավորները հետաքրքրվեցին նաև մասնավոր հիվանդանոցների ծախսերի փոխհատուցման մասին: Լևոն Հակոբյանը պատասխանեց.

«15-րդ հոդվածով նախատեսված, որ ֆիզիկական անձինք և իրավաբանական իրավունք ունեն դիմել կառավարություն և ստանալ փոխհատուցում»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս

15:41 11.07.2025

338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս

2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին: ...

Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը

15:30 11.07.2025

Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական «Կոմոյի» առաջարկը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է եղել թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որն անձամբ ցանկացել է տեսնել Սպերցյանին իր գլխավորած թիմի կազմում։ Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալները խորհուրդ են տվել նրան հրաժարվել այս տարբերակից՝ պայմանավորված Ֆաբրեգասի ապագայի […] ...

Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկան

15:19 11.07.2025

Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկան

Հուլիսի 11-ին, ժամը 07։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

15:10 11.07.2025

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամրին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

SHANTNEWS

15:00 11.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

14:55 11.07.2025

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

Եվրամիությունը չպետք է Ուկրաինային ընդունի իր շարքերը ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ չէ դրան, այլև որովհետև դա նրա համար կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոշութ» ռադիոկայանի առավոտյան ծրագրում: «Պատկերացրեք, որ Ուկրաինան այսօր դառնա Եվրամիության անդամ։ Այդ դեպքում Եվրամիությունը նույն օրը կսկսի պատերազմ Ռուսաստանի հետ», – […] ...

BACK_TO_TOP