Շոտլանդիայում թանգարան այցի արդյունքում կինը հայտնաբերել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Շոտլանդիայում թանգարան այցի արդյունքում կինը հայտնաբերել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի

22:47 24.10.2019

41-ամյա Բալ Գիլը նայել է Էդինբուրգում «Կամերա աբսկուրա և պատրանքների աշխարհում» թանգարանից ջերմային տեսախցիկով արված իր լուսանկարները, երբ կրծքի վրա նկատել է վառ գույնի հատված, հայտնում է CNN-ը:

Նա դիմել է բժշկի: Վերջինս Գիլի մոտ ախտորոշել է վաղ փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ:
Մասնագետները նշել են, որ Գիլը շատ հաջողակ է, քանի որ ջերմային տեսախցիկները հիմնականում հիվանդություն չեն հայտնաբերում:
«Ես երկու վիրահատություն եմ ունեցել և պետք է դեռ մեկն էլ արվի, որ դա չտարածվի»,- գրել է նա նամակի մեջ, որը հրապարակվել է թանգարանի կայքում:
«Ես պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել. առանց այդ տեսախցիկի ես չէի իմանա քաղցկեղի մասին: Ինձ համար սա իսկապես ճակատագրական այց էր»,- նշել է նա:
«Կամերա աբսկուրա և պատրանքների աշխարհում»-ի գլխավոր մենեջեր Էնդրյու Ջոնսոնն ասել է՝ «հրաշալի» է, որ Գիլը նկատել է նկարի մեջ եղած տարբերությունը և անհապաղ գործել:

Ռադիոլոգիայի արքայական քոլեջի կլինիկական ռադիոլոգիայի գծով փոխնախագահ Քերոլայն Ռուբինն ասում է՝ չկա գիտական ​​ապացույց, որ ջերմային տեսախցիկները արդյունավետ գործիքներ են կրծքագեղձի քաղցկեղի կամ բժշկական այլ ստուգումների համար:

«Ինֆրակարմիր ջերմային տեսախցիկները կարող են օգտագործվել մարմնի մակերևույթին մոտ գտնվող ջերմային հետքերի և արյան հոսքի գծագրման համար»,- ասել է Ռուբինը՝ շեշտելով, որ ջերմային սարքերն այնքան զգայուն չեն, որ վստահելի մեթոդ համարվեն կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար:

Ռուբինը նշել է, որ բոլոր կանայք պետք է պարբերաբար կատարեն մամոգրաֆիկ ստուգումներ:
ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը (FDA) նույնպես նախազգուշացնում է՝ ջերմային տեսախցիկները չօգտագործել որպես ինքնուրույն ախտորոշիչ գործիք:

Ի դեպ, հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Դրա նպատակն է բարձրացնել կանանց շրջանում ամենատարածված՝ կրծքագեղձի քաղցկեղի մասին տեղեկացվածությունը:

Որոշ կանանց մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ ախտանիշներ նկատելուց հետո, բայց հիվանդությամբ տառապող շատ կանայք ընդհանրապես ախտանիշներ չեն ունենում:
Մասնագետները խորհուրդ են տալիս մամոգրաֆիա անցնել 40-50 տարեկան հասակից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP