Հաշմանդամների թիվը նվազել է, բայց դժվարանում եմ ուրախանալ. Արմեն Ալավերդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Հաշմանդամների թիվը նվազել է, բայց դժվարանում եմ ուրախանալ. Արմեն Ալավերդյան

13:12 02.12.2017

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: Օրվա նախօրեին Հայաստանում ապրող հաշմանդամների խնդիրներին է անդրադարձել «Յունիսոն» ՀԿ ղեկավար  Արմեն Ալավերդյանը, ով խոսել է հաշմանդամների լուծված խնդիրներից, որոշակի վիճակագրություն ներկայացրել:

«Չգիտեմ ուրախալի լուր է, թե ցավալի լուր է, բայց հաշմանդամների թիվը նվազում է՝ պաշոնապես: Եվ բավականին արագ տեմպերով, եթե այդպես շարունակվի մի 20 տարուց հաշմանդամություն ունեցող անձ չենք ունենա:  Ես դժվարանում եմ դա որպես դրական լուր ներկայացնել, քանի որ խոսքն այսետղ գնում է գրանցվածների թվի մասին, այլ ոչ թե խնդրի վերացման», -ասել է Ալավերդյանը:

Ըստ «Յունիսոն» ՀԿ ղեկավար  Արմեն Ալավերդյանի՝  վերջերս բավական խնդրահարույց է դարձել հաշմանդամի կարգավիճակ տալու հարցը: Վերջին մի քանի ամսվա մեջ շուրջ 210 հազարից հաշմանդամներից 196 հազարն են մնացել: Ավելի քան 14 հազար մարդ զրկվել է իր կարգավիճակից: 

«Հետևաբար զրկվել են նաև արտոնություններից,  իրավունքի իրականացման ռեալ հնարավորությունից», -ասել է Արմեն Ալավարդյանը

Shantnews-ի հարցին, թե խոսքը հատկապես որ խմբի մասին է,  Ալավերդյանը պատասխանել է. «Մեզ ահազանգում են մարդիկ, որոնք ունեն լսողության բավականին լուրջ խնդիր և ասում, որ եթե ունեմ լավ սարք, արդյո՞ք ես արդեն հաշմանդամ չեմ: Հիմա եթե ինձ թևերով ինչ-որ սալյակ տան արդյո՞ք հաշմանդամությունս կվերանա, չէ որ դա մի ամբողջ խնդիրների շարք է և ոչ թե մեկ ֆունկցիայի խնդիր: Կան անդամահատված մարդիկ, ովքեր լավ պրոթեզ են ստացել ու դրանից հետո նրանց կարգը իջեցվել է, կամ վերացվել է, ինչ-որ ներքին օրգանների խնդիր ունեցող»:

Ալավարդյանի պնդմամբ՝  այս խնդրի հետ հիմնականում առնչվում են 3-րդ կարգ ունեցող հաշմանդամները:

Հիշեցնենք, որ 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: Այս ոլորտում, սակայն, դեռ չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարձրաձայնում են նաեւ Հաշմանդամների միջազգային օրը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

08:20 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

Իրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 02.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

BACK_TO_TOP