23:44 25.10.2019
«Հասկանալի է, որ իրավապահները դրանով իրենց աշխատանքն են թեթևացնում: Եթե ամբողջ տվյալները պահպանվում են, ցանկացած պահի իրենք կարող են մտնել դատարան, ստանալ դատարանի որոշումը և դիմել օպերատորին՝ այդ տվյալները ստանալու համար», – «Հեռանկարի» տաղավարում ասել է իրավաբան Դավիթ Սանդուխչյանն՝ անդրադառնալով անձնական տվյալների պահպանության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծին:
Ըստ Դավիթ Սանդուխչյանի՝ խնդիրը նաև քաղաքական հարթություն ունի.
«Մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, վերջերս ՌԴ խոշորագույն օպերատորներից մեկի մոտ արտահոսք է եղել մեծ քանակով՝ մոտ 8 մլն բաժանորդների տվյալներ, ինչը բավականին մեծ խնդիր է: Առանց համոզված լինելու, որ պրովայդերներն ունեն համապատասխան անվտանգության կանոններ և պայմաններ, մենք վտանգում ենք այդ տվյալները», -հավելել է Դավիթ Սանդուխչյան ու նաև նշել, որ անվտանգությունը պետք է սահմանվի այնպես, ինչպես բանկերի պարագայում է:
Իրավաբանը միաժամանակ նշել է, որ լուրջ հանցագործներն ու հաքերները չեն օգտագործում իրենց անձնական սարքավորումները, լավ տիրապետում են թաքցնելու մեթոդներին.
«Կոպիտ ասած՝ մի երկու մանր գող, ջեբկիր բռնելու համար վտանգում ենք անհատական տվյալների բավականին լուրջ ծավալները, ինչը բավականին լուջ գաղտնիք է պարունակում նաև հասարակության մասին՝ որտեղ են հավաքված, որտեղից են ինտերնետ մտնում: Լուրջ հետախուզական ծառայությունները կարող են դրանք վերլուծելով լուրջ ինֆորմացիա քաղել երկրի մասին», – ասել է իրավաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...