Ո՞ր երկրներն են պահում մարդու անձնական տվյալները, որոնք՝ ոչ. քննարկում «Հեռանկար»-ի տաղավարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

Ո՞ր երկրներն են պահում մարդու անձնական տվյալները, որոնք՝ ոչ. քննարկում «Հեռանկար»-ի տաղավարում

20:56 25.10.2019

«Նման սև արկղ չկա ու, ամենայն հավանականությամբ, Հայաստանում չի կարող լինել», -«Հեռանկար»-ի տաղավարում ասել է իրավաբան Դավիթ Սանդուխչյանն՝ անդրադառնալով անձնական տվյալների պահպանությանը վերաբերող՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծին:

Հիշեցնենք, որ նախագծի ընդունումից հետո Հայաստանում գործող բոլոր պրովայդերները պարտավոր կլինեն երկու տարվա կտրվածքով պահպանել մի շարք տեղեկություններ՝ բաժանորդների IP հասցեները, պորտի համարները, հեռախոսահամարները, բաժանորդների շարժական սարքերի մասին տվյալները, էլեկտրոնային հասցեները, հաղորդակցությունների ամսաթիվը, ժամը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որտե՞ղ կա «սև արկղ» կոչվածը, պատասխանել է․

«Դա վերջերս ՌԴ-ն է կիրառել: Դա նշանակում է, որ որոշակի թրաֆիկ պետք է պահպանվի: Տվյալների զանգվածային հավաքագրում տեղի է ունենում ԱՄՆ-ում վաղուց: Նահանգները, երևի, չեմպիոն են այդ հարցում, անում են սեպտեմբրի 11-ի հայտնի իրադարձություններից հետո: Եվ, իհարկե, Չինաստանը», – ասել է Սանդուխչյանը՝ հավելելով, որ ԵՄ շատ երկրներ ուղղակի հրաժարվել են այդ ամենից՝ ԵՄ դատարանի  որոշումներով ու այն բանից հետո, երբ իռլանդացի իրավապաշտպանների մի խումբ դատարան դիմեց: Արդյունքը եղավ այն, որ ԵՄ շատ երկրներ կա՛մ կրճատել են պահպանման ժամկետները, կա՛մ ընդհանրապես վերացրել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի, այսպես ասած, մեթոդին, տվյալները պահում են ոչ թե օպերատորները, այլ պետությունը: Ծախսատար է ոչ թե տվյալների պահպանությունը, այլ դրանց անվտանգությունն ապահովելը։ Արտահոսք եղել է անգամ ԱՄՆ պետդեպարտամենտի դեպքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

11:47 12.07.2025

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

11:30 12.07.2025

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

11:20 12.07.2025

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

11:16 12.07.2025

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...

BACK_TO_TOP