22:54 26.10.2019
Նյարդային համակարգի օժանդակ բջիջներն ակտիվ աշխատանքը սկսում են միայն այն ժամանակ, երբ մենք քնում ենք:
Քնի ժամանակ մարդու ուղեղում ընթանում է ակտիվ վերականգնողական աշխատանք, գրում է Nature Neuroscience-ը: Հաղորդում է, որ, այսպես կոչված, «վերանորոգումն» իրականացնում է միկրոլոգիան, դրանք կենտրոնական նյարդային համակարգի օժանդակ բջիջներն են, մոտավորապես 8-10 անգամ ավելի մեծ են, քան նեյրոնները: Նրանք «կուլ են տալիս» ու «մարսում» բակտերիաները, մեռած բջիները՝ դրանով մաքրելով ուղեղն ու վերականգնելով վնասված հատվածները:
ԱՄՆ-ի Ռոչեստերի համալսարանում ապացուցել են, որ այս օգտակար գործողություններն ուղեղում ընթանում են քնած ժամանակ: Դա պարզել են կրծողների վրա կատարված փորձարկումներից հետո: Մկներին տվել են նորադրենալին կոչվող միջոց, որը գործում է, երբ օրգանիզմն արթուն է, քնած օրգանիզմում այն նվազում է: Պարզվել է, որ դրա պատճառով մկների միկրոլոգիան դադարել է գործել ինչպես հարկն է: Դա նշանակում է, որ քնած ժամանակ նյարդային համակարգը պաշտպանական ֆունկցիաներ է կատարում:
Հետազոտողների խոսքերով՝ դա նման է անջատիչի, որը գործում է, երբ մարդը քնում է: Համապատասխանաբար, արթնանալիս մեխանիզմն անջատվում է:
Գիտնականների խոսքերով՝ քնի ընթացքում միկրոլոգիան օգնում է կարգավորել ուղեղի կաթվածի հետևանքները: Բացի դրանից` դրա ոչ ճիշտ աշխատանքի պատճառով կարող է զարգանալ շիզոֆրենիա, աուտիզմ, դեմենցիա, ինչպես նաև Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդություններ:
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...