22:34 25.10.2019
Հարավային Օսիայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Վրաստանում Եվրամիության առաքելության (EUMM) դիտորդներին Չորչանա-Ծնելիսիի տարածքում պարեկության ժամանակ ձերբակալել են՝ ԵՄ դիտորդական առաքելությանը մեղադրելով սահմանը խախտելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: EUMM-ի մամուլի խոսնակ Նինո Սուխիտաշվիլին «Ալիք մեդիային» ասել է, որ «ձերբակալված ասվածը չափազանցված է»։
«Շփման գիծը հատելու համար սահմանապահները մի քանի ժամով իրենց մոտ են պահել մեր աշխատակիցներին, սակայն խոսելուց հետո անմիջապես ազատ են արձակել»:
Միջադեպին արձագանքել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բելիարը:
«Եվրամիության առաքելության դիտորդների ձերբակալությունը լուրջ միջադեպ է, Եվրամիության դիտորդական առաքելությունը նպաստում է խաղաղության պահպանմանը, այն փաստը, որ նման առաքելությունը կանգնում է մարտահրավերների առջև, իհարկե, շատ մեծ խնդիր է»,- այսել է նա:
Ժան-Կրիստոֆ Բելիարը հավաստիացրել է, որ Եվրամիությունն անպայման կքննարկի այս հարցը:
«Պատասխանատու անձինք կունենան հանդիպումներ այն հարցով, թե ինչպես և ինչու է տեղի ունեցել այս միջադեպը: Վրաստանի այս շրջանում իրավիճակի կայունացումը մեզ համար շատ կարևոր է, և մենք կշարունակենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ: Մեր հատուկ ներկայացուցիչը կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպելու է ռուս գործընկերների հետ: Մենք բարձր ենք գնահատում Ժնևի ձևաչափը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, քանի որ Եվրամիությունը հիմնված է այդ մոտեցումներով: Հետևաբար, մենք հույս ունենք, որ այս հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, և մենք կստանանք դիվանագիտական պատասխան»,- ասել է Ժան-Կրիստոֆ Բելիարը:
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...