Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

16:50 25.10.2019

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր։

Հայ մարմնամարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,633 միավոր։ Հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը 14,533 միավորով չորրորդն է։

Վարժությունում ոսկե մեդալ է նվաճել չինացի Յան Լյունը (15,133), արծաթե մեդալակիր է դարձել բրազիլացի Արթուր Զանետին՝ 14,700 միավորով։

Նժույգի թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով 13,833 միավոր։ Հայ մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձած բրազիլացի Ֆրանցիսկո Բառետոյին զիջել է ընդամենը 0,033 միավորով։

Ավելի վաղ Համաշխարհային բանակային խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել ազատ ոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

15:43 05.08.2025

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

BACK_TO_TOP