21:00 25.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակից և կարևորել բարձր մակարդակի կանոնավոր երկխոսության շարունակականությունը: Նա շեշտել է, որ դրա կարևորագույն բաղկացուցիչն են երկու խորհրդարանների միջև շփումները՝ հատկապես միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:
Կողմերը բարձր են գնահատել նաև հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի միջև սերտ համագործակցությունը:
Արարատ Միրզոյանը, մասնավորապես, բարձր է գնահատել Արցախի հետ Ֆրանսիայի Սենատի անդամների բարեկամության շրջանակի գործունեությունը, այդ թվում՝ դրա անդամների և ընդհանրապես խորհրդարանական պատվիրակությունների այցերն Արցախ:
Անդրադառնալով ԵՄ շրջանակում համագործակցությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային Ժողովը միջազգային իր բոլոր գործընկերներին հորդորում է հնարավորինս կարճ ժամկետում ավարտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացը, որից հետո հնարավոր կլինի մեկնարկել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը Եվրամիության հետ: Նա, մասնավորապես, շեշտել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո և ժողովրդավարության զարգացմանը զուգահեռ հայ հասարակության շրջանում կան մեծ սպասումներ, և Հայաստանն ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի աջակցությունն այդ հարցում:
Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման արդի փուլին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր իրավունքները պետք է հարգվեն, անկախ այն հանգամանքից՝ Արցախը ճանաչված պետություն է, թե՝ ոչ:
Կարևորվել է Եվրոպայում առկա միտումը՝ դյուրացնելու միջազգային և Եվրոպայի խորհրդի կառույցների ներկայացուցիչների այցելությունը «գորշ գոտիներ»:
Վերահաստատելով հայ-ֆրանսիական առանձնահատուկ կապերը՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը գտնվում է Սենատի օրակարգում, և Սենատը մոտ ապագայում անդրադարձ կկատարի դրան: Բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը՝ Ժերար Լարշեն վերահաստատել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման համար:
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...