Արտոնյալ պայմաններով վարկերն այլևս հասու չեն ՀՀ-ին. ո՞րն է 2020թ. բյուջեի առանձնահատկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

Արտոնյալ պայմաններով վարկերն այլևս հասու չեն ՀՀ-ին. ո՞րն է 2020թ. բյուջեի առանձնահատկությունը

12:29 28.10.2019

ԱԺ-ն քննարկում է 2020-ի բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է եկամուտներին, նշել, որ դրանցում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 602 մլրդ դրամ, 62 մլրդ այլ եկամուտներն են կազմում,  իսկ շուրջ 34 մլրդ դրամաշնորհներն են: Ըստ նրա՝ ցուցանիշները նախորդ տարվա համեմատ թվային աճ են արձանագրել:

Նա խոսել է նաև պակասորդի ֆինանսական աղբյուրների մասին, նշել, որ ակնկալվում է շուրջ 205 մլրդ դրամներքին աղբյուրների պակասորդ և 23 մլրդ դրամ՝ արտաքին աղբյուրների: Թե ինչից է առաջացել պակասորդը, բացատրել է.

«Կուզենամ անդրադառնալ հարցին, որ 2020թ-ն ունի առանձնահատկություն, անկախության տարիներից ի վեր առաջին անգամ է, երբ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում նախատեսված չէ բյուջետային աջակցության վարկ: Այսինքն՝ չունենք որևէ վարկ, որը կապակցված չէ որևէ կոնկրետ ծրագրի հետ: Հասունացել է պահը, որ այդ գործիքից կարող ենք հրաժարվել: Մենք ունենք պոտենցիալ՝ ներքին շուկայից պարտք  ներգրավելու ուղղությամբ, մյուս կողմից՝ կարող ենք, անհրաժեշտության դեպքում, դիմել միջազգային ֆինանսական շուկաներից պարտք ներգրավել ոչ թե բյուջետային աջակցության տրամաբանությամբ, ինչը տրամադրվում է արտոնյալ պայմաններով այն երկրներին, որոնք ունեն մեծ խնդիրներ՝ կապված սեփական կարողությունների հետ: Այդ զարգացումը տեղի է ունեցել մեր երկրում. արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ն դասակարգվել է որպես միջին եկամուտ ունեցող երկիր, արտոնյալ պայմաններով վարկերն այլևս հասու չեն ՀՀ-ին:  Գտնվում ենք արտոնյալ և առևտրային պայմաններում փոխառու միջոցներ տրամադրելու միջակայքում, քանի որ մեր զարգացումները թույլ են տվել առևտրային պայմանները բարելավել»,- ասաց ֆինանսների նախարարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

09:30 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

Իրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

09:25 23.07.2025

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

Microsoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

09:16 23.07.2025

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 23-ին, ժամը 05:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան […] ...

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

09:09 23.07.2025

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է աֆղանցիների՝ ԱՄՆ-ում վերաբնակեցման ծրագրերը, հաղորդում է The Washington Post (WP)-ը։ Սպիտակ տունը չեղարկում է այն ծրագրերը, որոնք ստեղծվել էին ավելի քան 250,000 մարդու օգնելու համար, ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հարցազրույցների և WP-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի։ Թերթը հաղորդում է, որ ծրագրով ընդգրկվածներից շատերը այժմ վախենում են, որ կարող […] ...

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

09:00 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի համաձայն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,-ինչպես մեջբերել է Կատարի հեռուստատեսությունը, հիշեցրել է Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը «ապագայում […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:48 23.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP