22:27 28.10.2019
Մինչ Գյումրու նոր ավտոմաքսատան շինաշխատանքների ավարտը, Բավրայի և Բագրատաշենի անցակետերով Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսազերծումը կազմակերպվում է հյուսիսային մաքսատուն-վարչությունում:
Հոկտեմբերի 14-ից Գյումրիում սկսվեց Վրաստանից և Ճապոնիայից ներկրվող մեքենաների մաքսազերծումը, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն այստեղ են կատարվում նաև ինքնաշարժ եղանակով Հայաստան մուտք գործած մարդատար մեքենաների մաքսային ձևակերպումները: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեքենաների հերթեր են: Մաքսատունն աշխատում է ծանրաբեռնված՝ օրական մինչև 400 մեքենայի մաքսազերծում են ձևակերպում: Սա հյուսիսային մաքսատուն-վարչության համար աննախադեպ ծավալ է:
Մաքսազերծման համար հերթ կանգնած մեքենաների շարասյունը Գյումրիում այսօր ձգվում էր մոտ 3 կմ, Շիրակացի փողոցում գտնվող մաքսատան տարածքից մինչև Անի թաղամասի վերջնամաս։
Ավտոմեքենա ներկրողներից ոմանք դեռ երեկ ուշ երեկոյից են սպասում մաքսազերծմանը: Սա այն դեպքն է, երբ հերթը հաշվվում է ոչ թե մարդկանց քանակով, այլ ավտոմաքսատան վարչությունից ունեցած հեռավորությամբ: Խցանումներում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ղազախստանի քաղաքացիներ:
Մաքսազերծման սպասողների մեծ հերթ է գոյացել այն պատճառով, որ Հայաստան ներմուծվող մեքենաների քանակն է մեծացել: Ու նաև ինքնաշարժ եղանակով Բավրայի և Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը միայն Գյումրիում է կատարվում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը տարանցիկ երկիր է դարձել նաև ԵԱՏՄ երկրների ավտոներկրողների համար:
Ներկրողները մի քանի տասնյակ մեքենա են միանգամից բերում: Նրանք մաքսազերծման համար մի քանի օր են Գյումրիում անցկացնում: Այդ նպատակով Գյումրիում բնակարաններ են վարձել: Սպասվում է, որ ավտոմեքենաների ներկրումների ծավալներն էլի կավելանան, ինչին Հյուսիսային մաքսատանը պատրաստ են:
Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի խոսքերով՝ մինչ այս որոշումը, Հյուսիսային մաքսատանը օրական 50 մեքենա էր մաքսազերծվում, իսկ հիմա մինչև 400, ու սա առավելագույն քանակը չէ: Իսկ այսօրվա վիճակագրությունն այսպիսին էր, որ 3 ժամում 250 մեքենա էին մաքսազերծել: Ավտոներկրողները ևս մաքսային ձևակերպումների տևողությունից դժգոհ չէին ու ամեն ինչ համեմատության մեջ է: Ասում են` հիմա մաքսային ձևակերպումներն ավելի արագ ու հեշտ են կատարվում, քան, ասենք, 1 տարի առաջ Երևանում:
Գյումրիում են մաքսազերծվում Ճապոնիայից և Վրաստանից ներկրված մեքենաները: Դրանց մեջ որոշակի թիվ են կազմում վթարվածները, որոնց մաքսազերծումը, ըստ մաքսատուն-վարչության պատասխանատուի, որոշակի խնդիրներ կարող է ստեղծել, եթե ներկրողը համապատասխան փաստաթղթեր չունենա:
Մասնավորապես՝ Ճապոնիայից և Ամերիկայից ներկրված մեքենաները հիմնականում աճուրդից են ձեռք բերվում, ու եթե ներկրողներն ունեն աճուրդի փաստաթղթերը, որտեղ նշված է նաև աճուրդի վաճառքի գինը, ապա, ըստ այդ գնի, կկարողանան մաքսազերծել մեքենան:
Իսկ փաստաթղթերի բացակայության դեպքում արդեն վթարված մեքենայի արժեքը սահմանում է անկախ փորձագիտական մարմինը: Ըստ այդ արժեքի՝ կատարվում է մաքսազերծումը:
Հյուսիսային մաքսատունը մինչև տարեվերջ կաշխատի առանց հանգստյան օրերի, որ հասցնի մաքսազերծել Հայաստան ներկրվող մեքենաների մեծ քանակությունը: Իսկ 2020 թվականի հունվարից մեքենաների մաքսային արժեքների բարձրացում է սպասվում, ինչը պայմանավորված է ԵԱՏՄ պայմանագրի դրույթներով:
13:18 01.07.2025
Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը13:11 01.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԵրևանում հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Մարզերում հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
13:05 01.07.2025
Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի.․ քննարկում ԱԺ-ումԱզգային ժողովում քննարկվում է«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն […] ...
13:00 01.07.2025
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...
13:00 01.07.2025
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSportGiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...
12:53 01.07.2025
Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...
12:45 01.07.2025
Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասինՎրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...