Դավիթ Սանասարյանի գործով դատաքննությունը մեկնարկեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

Դավիթ Սանասարյանի գործով դատաքննությունը մեկնարկեց

18:36 28.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, սկսվեց ՊՎԾ լիազորություները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի, ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի, «Զորաշեն» ՍՊԸ հաշվապահ Տարոն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Դատավոր Դավիթ Բալայանը նախ` ներկայացրեց  մի քանի հիմքեր, որոնք գուցե իրեն ինքաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք լինեն, ասաց, որ հոկտեմբերին Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանի հետ գործուղման է եղել: Այդ փաստը թեև իրեն չի կաշկանդում, բայց հայտնել պետք է:

Եվս մեկ հանգամանք՝ ամբաստանյալներից մեկի պաշտպան Հրանտ Անանյանը դատարանների շրջափակման օրը, երբ ինքը փորձել է պատուհանից ներս մտնել, ընկել է, Անանյանը դիմել է ՀՔԾ, սակայն քրեական գործ չի հարուցվել.
«Նա դիմել է որպես մասնավոր անձ, հետագայում տեղեկացել եմ, որ քրեական գործ չի հարուցվել, և Անանյանը բողոքարկել է։ Եվ երրորդ հիմքն ասեմ․ կխնդրեի, որ լրատվամիջոցները չարծարծեին, գործով վկա է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը քեռուս որդին է, բայց  ազատվել է աշխատանքից»:
Կողմերը դատարանին ինքնաբացարկ չհայտնեցին:

Դավիթ Սանասարյանը, ինքնաբացարկի միջնորդության հիմքերի մասին դիրքորոշում հայտնելիս, հայտարարեց.

«Ավելի քան վեց ամիս առաջ իմ դեմ սկսեց իրականացվել ապօրինի հետապնդում ԱԱԾ-ի քննչականի անվան տակ, որից հետո դատախազությունը հանցակից եղավ այդ պրոցեսին, կոչ եմ անում, որ դուք մասնակից չդառնաք»։

Դավիթ Բալայանն ընդհատեց նրա խոսքը.

«Ինձ պետք չէ կոչ անել, պետք չէ, որ Դուք պիտակավորում կպցնեք։ Ես խնդրում եմ՝ Դուք դիրքորոշում հայտնեք»։

Սանասարյանը շարունակեց․

«Հույս եմ հայտնում, որ կընթանա դատապրոցեսը, Ձեր մասին օբյեկտիվ գնահատական եմ լսել»։

Սանասարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին վերացնել հարկադրանքի միջոցը, որը հանգեցրել է նրա՝ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները դադարեցնելուն: Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը գտավ, որ միջնորդությունը ենթակա է մերժման.

«Պաշտոնով պայմանավորված՝ նա ունի որոշակի ազդեցություն»:

Ըստ դատախազի՝ Սանասարյանի կողմից գործի նյութերն ու առարկաները կեղծելու կամ թաքցնելու հավանականություն է առկա:

Մյուս ամբաստանյալների պաշտպաններն էլ միջնորդեցին քրեական գործից առանձնացնել իրենց պաշտպանյալների մասը և անցկացնել արագացված դատաքննություն, քանի որ մյուս ամբաստանյալներն ընդունել են իրենց մեղքը: Պետական մեղադրողը կրկին առարկեց` նկատելով, որ մեղադրանքը փոխկապակցված է բոլոր ամբաստանյալների դեպքում:

Դատարանը մերժեց այս միջնորդությունը ևս:

Հիշեցնենք` ըստ մեղադրանքի` Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և  սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս և նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP