ՄԱԿ-ի մոնիթորինգային խումբը չի հաստատել ալ-Բաղդադիի մահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

ՄԱԿ-ի մոնիթորինգային խումբը չի հաստատել ալ-Բաղդադիի մահը

20:21 28.10.2019

Ահաբեկչական կազմակերպությունների հարցերով ՄԱԿ-ի մոնիթորինգային խումբը չի կարող հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկությունը, սակայն լուրջ է վերաբերվում ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարություններին և մտադիր է այդ հարցով համագործակցել Վաշինգտոնի հետ:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով խմբի համակարգող Էդմունդ Վալտեր Ֆիտոն-Բրաունի խոսքերին:

«Մենք ունենք միայն ամերիկացիների հայտարարությունը, սակայն այն բավականին վստահելի է երևում: Թվում է՝ նրանք վստահ են իրենց վրա: Նրանք հայտարարել են, որ ստուգել են այդ տեղեկությունը… Այդ պատճառով ես համարում եմ, որ դրան պետք է շատ լուրջ վերաբերվել»,- ասել է ահաբեկչական կազմակերպությունների հարցերով ՄԱԿ-ի մոնիթորինգային խմբի ներկայացուցիչը:

Ֆիտոն-Բրաունը հայտնել է, որ ամերիկյան իշխանություններից և ուրիշներից ճշտումներ կանի և հնարավորինս շուտ կփորձի ստանալ ալ-Բաղդադիի մահվան հաստատումը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է հետևել Բաղդադիի դեմ իրականացվող գործողություններին: Թրամփը հայտարարել է, որ ալ-Բաղդադին ԱՄՆ զինվորականներից փախչելիս թունելում պայթեցրել է իրեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

15:14 16.08.2025

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

Իրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...

SHANTNEWS

15:00 16.08.2025

SHANTNEWS

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

14:50 16.08.2025

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

Պակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...

Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճ

14:32 16.08.2025

Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճ

Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...

Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէին

14:16 16.08.2025

Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէին

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտել է պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի տիտղոսակիր թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում սակայն կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով: Բիչախչյանը պատասխան խաղի մեկնարկից է դուրս եկել խաղադաշտ և 16-րդ […] ...

Վթար Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

13:58 16.08.2025

Վթար Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 55-ամյա Լենա Վ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արփի Ա․-ն և 24-ամյա Դիանա Մ․-ն տեղափոխվել […] ...

BACK_TO_TOP