ԱՄԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են Զբաղվածության և աշխատանքի ոլորտում իրականացվող փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

ԱՄԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են Զբաղվածության և աշխատանքի ոլորտում իրականացվող փոփոխությունները

10:10 29.10.2019

«Ամենակարևոր փաստաթուղթը, որի մասին կուզենայի նշել՝ որպես մեր համագործակցության արդյունք, «Զբաղվածության ոլորտի ռազմավարությունն» է, որն արդեն իսկ ուղարկել ենք Կառավարություն: Այս փաստաթուղթը մշակվել է  մասնակցային և գործընկերային մթնոլորտում՝ մշակման գործընթացում ներգրավվելով  միջազգային և սոցիալական գործընկերներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարն ընդգծել է, որ Ազգային ժողովի և կառավարության գործընկերների հետ ամենօրյա աշխատանք է իրականցվում նաև Աշխատանքային օրենսգրքի բարեփոփոխումների վերաբերյալ.

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորընտիր ղեկավարի հետ ևս ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում՝ տեսչության հզորացման ուղղությամբ: Մենք բազմաթիվ հարցումներ ենք ստանում աշխատանքային իրավունքների վերաբերյալ, փորձում ենք հանրային իրազեկում ապահովել նաև այս ուղղությամբ, քանի որ հարցը դուրս է մեր նախարարության գործառույթներից, սակայն հստակ է, որ աշխատանքային իրավունքի իրացման հարցում տեսչական մարմնի  դերակատարումը շատ կարևոր է, այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ տեսչության գործառույթները պետք է ավելացվեն»,- ասել է նախարարը:

ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արեվելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևան ևս կարևորել է տեսչության դերը և հիշեցրել, որ ԱՄԿ-ն հիմնադրվել է 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո՝ որպես խաղաղության և սոցիալական արդարության ձգտող մի կառույց, որի աշխատանքը միտված կլիներ նոր սոցիալական ճգնաժամերից խուսափելուն.

«Հենց այդ ժամանակ՝ 100 տարի առաջ, սահմանվել են մի շարք սկզբունքներ, որոնք այսօր մեզ այդքան բնական են թվում: Օրինակ՝ կականց և տղամարդկանց հավասար վարձատրության, 8 ժամանոց աշխատանքային օրվա, արհմիություններ ստեղծելու իրավունքի կամ գործադուլներ կազմակերպելու, երեխաների աշխատանքը բացառելու վերաբերյալ: Այդ ժամանակ սրանք հեղափոխական գաղափարներ էին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք գործող սկզբունքներ են մինչ օրս: Այդ սկզբունքներից էր նաև հատուկ տեսչական մարմնի գոյությունը և դրա իրավասությունը՝ պարբերաբար վերահսկելու աշխատանքային և առողջապահական նորմերի պահպանությունը աշխատավայրում»,- ասել է Օ. Կուլաևան:

Նա նշել է, որ ՀՀ նոր կառավարության գլխավոր ձեռքբերումներից մեկը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որը մի շարք իրավական և գործառնական բարեփոխումներ է ենթադրում: Ըստ ԱՄԿ ներկայացուցչի՝ աշխատանքային իրավունքի ոլորտում մի շարք կարևոր խնդիրներ անհնար կլինի լուծել՝ առանց հատուկ տեսչական մարմնի գոյության:

Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետ Վալենտին Մոկանուն ևս անդրադարձել է խնդրին և ընդգծել մի առանձնահատկություն, որը նկատել է Հայաստանում.

«Դուք այն բացառիկ երկրներից եք, որտեղ գործատուներն ու արհմիությունները պատրաստ են աջակցել կառավարությանը, որովհետև ունեն նույն պատկերացումներն ու տեսլականը: Ձեզ հաջողվել է շատ հստակ ներկայացնել այն իրողությունը, որ պաշտպանված աշխատանքային իրավունքը բոլորի հաղթանակն է: Միջազգային փորձը ցույց  է տալիս, որ տեսչական այս մարմնի այցելություններից հետո դեպքերի միայն 10 %-ն է ավարտվում տույժտուգանքներով, մյուս 90 % դեպքերում դրանք ավարտվում են առաջարկություններով: Շատ կարևոր է, որ Հայաստանում բոլորն են հասկանում, որ սա ոչ թե պատժիչ կառույց է, այլ՝ գործընկեր»,- ասել է փորձագետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

18:25 13.07.2025

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Տեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

17:40 13.07.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

17:20 13.07.2025

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

17:05 13.07.2025

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

16:30 13.07.2025

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...

BACK_TO_TOP