Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտումը կարող է լինել ներքաղաքական ու արտաքին քաղաքական լուրջ խնդիր. պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտումը կարող է լինել ներքաղաքական ու արտաքին քաղաքական լուրջ խնդիր. պատգամավոր

12:44 29.10.2019

1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքների մասին կազմակերպված քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է, որ Նաիրի Հունանյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրեն ասել է փաստեր, տվել է կազմակերպությունների ու մարդկանց անուններ, որոնք «դերակատարներ են մեր ներկա քաղաքական կյանքում, հստակ դիրքավորված, հստակ քաղաքական նպատակադրումներով, հստակ կողմնորոշմամբ և խոսում են ժողովրդի անունից»:

ԱԺ պատգամավորն ասել է, որ իր համար ցավալի էր ՀՀ ներկա իշխանության ոչ պատշաճ վերաբերմունքը, որ վարչապետը հանդես չեկավ հատուկ հայտարարությամբ:

«Այն, ինչ փորձ է արվել անել հոկտեմբերի 27-ին, մենք հիմա փորձում ենք վերադառնալ այն ժամանակվա ելման դիրքերին»,- ասել է Արման Բաբաջանյանը` միաժամանակ նշելով, որ այսօր այդ ոճրագործության բացահայտումը գրեթե անհնար է, քանի որ դրա հետևանքները կարող են խնդիրներ առաջացնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:

«Այն կազուսները, որ եղել են մեր երկրում, դրանց հիմքերը հոկտեմբերի 27-ի մեջ են, և մենք պետք է խոստանանք մեր սերունդներին, որ կբացահայտենք այն ամբողջությամբ»,- ասել է պատգամավորը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

17:40 13.07.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

17:20 13.07.2025

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

17:05 13.07.2025

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

16:30 13.07.2025

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:12 13.07.2025

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝  Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում  գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP