21:45 29.10.2019
«Հեռանկար» հաղորդման հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, ամուսնու քաղաքական գործունեութոյւնից որոշ հիշողություններ է պատմել.
«Կարեն Սերոբիչն ասում եր՝ բա որ 100 տոկոս մեզ տան ձայնը, դա էլ է խայտառակություն, չեմ ուզում, հո մենք մենակ չենք լինելու խորհրդարանում: Վազգենին ինքն ասել էր և էդպես էլ վարվում էին՝ երբ որ ընտրարշավի էին գնում, միայն իրենց ծրագիրը չէին ներկայացնում: Շեշտում էին, որ համատեղ ուժերով պետք է, պառակտված հասարակությունում հաջողություն չի լինում: Միասնությունը եղել է իր կրեդոն ամբողջ կյանքում»,- ասել է Դեմիրճյանի այրին:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչպես են ընդունել ընտանիքում լուրը, երբ Դեմիրճյանն ասել է, որ համագործակցելու է Վազգեն Սարգսյանի հետ.
«Ճիշտն ասած՝ վատ: Գիշերվա երեքն էր, եկավ, ասացի չէ: Նա շատ լսելու ունակություն ուներ, լռում էր, լսում: Ինձ ասաց՝ ինչո՞ւ, դե, ինչ-որ փաստարկներ բերեցին՝ տարբեր ժամանակվա մարդիկ եք, տարբեր սերունդներ եք, տարբեր աշխարհայացք, ես գիտեմ, որ դու հալվողը չես, իսկ էն կողմը ո՞նց կլինի, կարող են բարդություններ լինել, ձայն չհանեց:
Այդ բանակցությունները տևեցին մոտ երկու ամիս, և այդ ընթացքում նա Վազգենին մեր տուն չէր հրավիրում, որպեսզի ազատ լիներ իր որոշման մեջ: Ֆադեհ Տաճատիչենց տանն էր հանդիպումը տեղի ունենում: Անցավ այդ ժամանակը, էլի գիշերը վերադարձավ, ես սպասում էի, ինչպես միշտ, և ասաց՝ ես իմ վճիռը կայացրի, ես միանում եմ: Ասացի՝ ինչո՞ւ, ասաց՝ էդպես պետք է, միայն դա է ելքը: Մեր տունը քանդել է միասնության բացակայությունը՝ ամբողջ պատմության ընթացքում: Ես գնում եմ, որ գործ անեմ, օգնեմ երկրին, օգնել կարող եմ միայն մեծամասնության պայմաններում, ինձ մեծամասնություն երբեք չեն տա, 20 ձայնով ինչ անեմ, գնամ պատգամավոր աշխատեմ: Խաղաղ աշխատանք պետք է սովորեցնել»,- ասել է Դեմիրճյանի այրին:
09:50 14.07.2025
Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ ՈւկրաինայինԳերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...
09:40 14.07.2025
Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...
09:35 14.07.2025
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածըԳործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...
09:30 14.07.2025
Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...
09:10 14.07.2025
Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...